ԱԲ-ն կարագացնում է քաղցկեղի դեղերի ստեղծումը
Գրանցվել
Գրանցվել
Արհեստական բանականությունը կարագացնի քաղցկեղի դեղամիջոցների ստեղծումը
12 ՀՈԿ 2025 10:03
Արհեստական բանականությունը կարագացնի քաղցկեղի դեղամիջոցների ստեղծումը

Արհեստական բանականությունը կարագացնի քաղցկեղի դեղամիջոցների ստեղծումը

12 ՀՈԿ 2025 10:03
Գիտության և տեխնոլոգիաների զարգացումը նոր հորիզոններ է բացում բժշկության, մասնավորապես՝ ուռուցքաբանության ոլորտում։ Դյուկի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները մշակել են նորարարական համակարգ, որը միավորում է արհեստական բանականության (ԱԲ) և մեքենայական ուսուցման հնարավորությունները՝ քաղցկեղի բուժման համար նախատեսված բարդ դեղամիջոցների ստեղծումն արագացնելու նպատակով։ Հետազոտության առանցքում դեղամիջոցների օրգանիզմ հասցնող նանոմասնիկների մշակումն է։ Այս գերմանր մասնիկները թույլ են տալիս դեղորայքը հասցնել անմիջապես քաղցկեղի բջիջներին՝ նվազագույնի հասցնելով ազդեցությունը առողջ հյուսվածքների վրա։ Սակայն նման մասնիկների ստեղծումը չափազանց բարդ և ժամանակատար գործընթաց է։
Դյուկի համալսարանի գիտնականների մշակած համակարգը գործում է հետևյալ կերպ. լաբորատոր ռոբոտը խառնում է տարբեր քիմիական նյութեր, իսկ մեքենայական ուսուցման ալգորիթմները վերլուծում են ստացված բանաձևերը։ Արհեստական բանականությունը, գերազանցելով նախկինում գոյություն ունեցող խորը նեյրոնային ցանցերին, բարձր ճշգրտությամբ կանխատեսում է, թե որ համադրություններն են լինելու ամենահաջողվածը։
Այս մոտեցումն արդեն իսկ տվել է տպավորիչ արդյունքներ։ Գիտնականներին հաջողվել է կատարելագործել երկու հակաքաղցկեղային դեղամիջոց։ Առաջին դեպքում նրանք ստեղծել են դեղամիջոցի նոր տարբերակ՝ ակտիվ բաղադրիչների պարունակությունը կրճատելով 75%-ով, ինչը կարող է նվազեցնել կողմնակի ազդեցությունները։
Երկրորդ դեպքում զգալիորեն բարձրացվել է լեյկեմիայի (արյան քաղցկեղ) դեմ պայքարող դեղամիջոցի արդյունավետությունը։ Փորձագետների կարծիքով, այս տեխնոլոգիան կարող է ոչ միայն արագացնել և պարզեցնել արդեն գոյություն ունեցող դեղամիջոցների արտադրությունը, այլև ճանապարհ հարթել բուժման լիովին նոր մեթոդների ստեղծման համար՝ հույս ներշնչելով միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել