Օգտագործման պայմաններ | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԲարի գալուստ «ՐիՕփըն Մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` «Ընկերություն», «մենք») պաշտոնական կայքի (այսուհետ` «Կայք»), Ընկերության կողմից մատուցվող բովանդակության, ինտերակտիվ հեռուստածառայության և այլ ծառայությունների (այսուհետ` «Ծառայություն(ներ)») Օգտագործման կանոններ (այսուհետ` «Կանոններ»):
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ. ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
1.1. Մուտք գործելով և օգտվելով սույն կայքից՝ Դուք տալիս եք ամբողջական, անհետկանչելի և միանշանակ համաձայնություն Կանոններով սահմանված դրույթներին և պայմաններին: Խնդրում ենք նախքան Ընկերության Ծառայություններից օգտվելն ուշադրությամբ ընթերցել սույն կանոնները, ինչպես նաև Անձնական տվյալների մշակման և օգտագործման քաղաքականությունը (այսուհետ նաև՝ «Քաղաքականություն»):
2. ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
2.1. Ընկերությունը իրավունք է վերապահում փոփոխելու, թարմացնելու և/կամ փոխարինելու սույն կանոնները ամբողջությամբ կամ մասնակիորեն: Ընկերությունը պատրաստական է գործադրել ողջամիտ ջանքեր Ձեզ տեղեկացնելու էական փոփոխությունների մասին, սակայն Կանոնների պարբերաբար վերընթերցումը հանդիսանում է Ձեր պարտականությունը: Կանոններում փոփոխություններից հետո Ընկերության կողմից առաջարկվող Ծառայություններից օգտվելը կենթադրի փոփոխված Կանոնների ընդունում:
3. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
3.1. Ընկերությունը կարևորում է Ծառայություններից օգտվելու ընթացքում Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը: Ընկերության կողմից Ձեր՝ Ծառայություններից օգվելու ընթացքում ձեռք բերված անձնական տվյալների օգտագործումը կարգավորվում է մեր Անձնական տվյալների մշակման և օգտագործման քաղաքականությամբ, որը, հղում կատարելու ուժով, կազմում է սույն Կանոնների մաս: Ծառայություններից օգտվելով՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Ձեր անձնական տվյալների հավաքման, մշակման և օգտագորման վերաբերյալ՝ ինչպես սահմանված է Քաղաքականությամբ:
4. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
4.1. Կայքում տեղ գտած ողջ բովանդակությունը, այդ թվում, սակայն չսահմանափակվելով, տեքստերը, գրաֆիկական պատկերները, լոգոները, տեսալսողական նյութերը, ծրագրային ապահովումը և այլ նյութերը պաշտպանվում են մտավոր սեփականության իրավունքով: Նշված բովանդակությունը պատկանում է մեզ կամ վերահսկվում է մեր կամ մեր կողմից լիազորված երրորդ անձանց կողմից, եթե այլ բան նշված չէ Կանոններով կամ Կայքում տեղ գտած այլ փաստաթղթերով: Արգելվում է նշված բովանդակության օգտագործումը, պատճենումը, վերարտադրումը, տարածումը, հեռարձակումը, ցուցադրումը, վաճառքը կամ այլ տեսակի շահագործումը՝ առանց իրավատիրոջ (ի դեմս Ընկերության) նախնական գրավոր համաձայնության:
4.2. Ընկերությունը հարգում է այլ անձանց մտավոր սեփականության իրավունքները: Եթե կարծում եք, որ Ձեր՝ հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքը Կայքում օգտագործվել է Ձեր հեղինակային իրավունքների խախտմամբ, խնդրում ենք Ընկերության հետ կապ հաստատելով՝ տրամադրել հետևյալ տեղեկությունները:
1.Հեղինակային իրավունքի սեփականատիրոջ անունը կամ լիազորագիր՝ տրված լիազորված անձին սեփականատիրոջ անունից հանդես գալու համար:
2.Հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործությունը, որը պնդում եք, որ խախտվել է:
3.Այն նյութի նույնականացումը, որը, համարվում է, որ խախտում է հեղինակային իրավունքը կամ անօրինական գործունեության օբյեկտ է, և որը ենթակա է հեռացման կամ որին հասանելիությունը պետք է արգելվի, ինչպես նաև ողջամտորեն բավարար տեղեկատվություն Ընկերության կողմից նյութը գտնելու համար:
4.Սեփականատիրոջ կամ լիազոր ներկայացուցչի կոնտակտային տվյալները, ներառյալ՝ հասցեն, հեռախոսահամարը և էլ.հասցեն:
5. ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
5.1. Օգտագործելով Ծառայությունները՝ Դուք համաձայնում եք միայն դրանց օրինական նպատակներով և սույն կանոններով նախատեսված գործածությանը: Արգելվում է՝
1.Օգտագործել Ծառայությունները այնպիսի եղանակներով, որոնք կարող են որևէ կերպ վնասել կամ խափանել Ծառայությունների մատուցումը կամ խոչընդոտել այլ օգտատերերի կողմից Ծառայություններից օգտվելուն:
2.Օգտագործել Կայքը անօրինական, զրպարտչական, վիրավորական, մարդկանց համար վնասարար, ատելություն սերմանող գործունեություն իրականացնելու նպատակով:
3.Տարածել մոլորեցնող, կեղծ կամ գովազդային բովանդակություն, որը համարվում է սպամ կամ չարտոնված գովազդ:
4.Որևէ կերպ ձեռք բերել չթույլատրված հասանելիություն Ծառայությանը, դրա հետ կապված համակարգերին կամ ցանցերին:
5.Գործածել տվյալների մայնինգ, ռոբոտներ կամ տվյալների հավաքագրման կամ արտահանման այլ միջոցներ:
6.Փորձել ստանալ չթույլատրված հասանելիություն այլ օգտատերերի հաշիվներին կամ նրանց անձնական տվյալներին:
Ընկերությունը իրավունք է վերապահում ընդհատել կամ դադարեցնել Ձեր հասանելիությունը Ծառայություններին՝ Ձեր կողմից սույն կանոնները կամ վերաբերելի այլ կարգավորումները խախտելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում:
6. ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՅՔՈՒՄ ԵՎ ՕԳՏԱՀԱՇԻՎՆԵՐ
6.1. Կայքի կողմից առաջարկվող որոշ հնարավորություններին հասանելիություն ստանալու համար Ձեզնից կարող է պահանջվել ստեղծել օգտահաշիվ: Այս առնչությամբ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը՝
1.Տրամադրել ճշգրիտ, ամբողջական և արդիական տեղեկատվություն:
2.Թարմացնել նշված տեղեկատվությունն՝ ըստ անհրաժեշտության:
3.Ապահովել Ձեր մուտքի տվյալների գաղտնիությունը և անվտանգությունը:
4.Ձեր օգտահաշվի չթույլատրված օգտագործման կասկած ունենալու դեպքում անմիջապես տեղեկացնել մեզ:
Ընկերությունն իրավունք է վերապահում ընդհատել կամ դադարեցնել օգտահաշվի գործողությունը և բացառել տվյալ անձի կողմից Կայքի հետագա օգտագործումը, եթե տրամադրված տեղեկատվությունը կեղծ է կամ անհամապատասխան սույն Կանոններին: Դադարեցման դեպքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում օգտատիրոջ հաշվի հետ կապված մուտքի, տվյալների կամ բովանդակության կորստի համար:
7. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7.1. Ընկերությունը չի երաշխավորում Կայքի անխափան կամ սխալներից զերծ աշխատանքը և իրեն իրավունք է վերապահում փոփոխել, կասեցնել կամ դադարեցնել Կայքի որևէ մասը առանց նախնական ծանուցման:
7.2. Օգտատերերը գիտակցում և ընդունում են, որ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում որևէ կորստի, անհարմարության կամ վնասի համար, որոնք կարող են առաջանալ ծառայության անգործության, փոփոխությունների կամ դադարեցման հետևանքով:
8. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՆՅՈՒԹԵՐ
8.1. Կայքում ներկայացնելով կամ տեղադրելով որևէ բովանդակություն, ներառյալ, բայց չսահմանափակվելով, մեկնաբանություններ, ակնարկներ կամ հաղորդագրություններ, Դուք Ընկերությանը տրամադրում եք ոչ բացառիկ, առանց հոնորարների, հավերժական և համաշխարհային օգտագործման, վերարտադրման, փոփոխման իրավունք՝ հարմարեցնելու, հրապարակելու, թարգմանելու, տարածելու և ցուցադրելու տվյալ բովանդակությունը:
8.2. Դուք բացառապես պատասխանատու եք այն բովանդակության համար, որը ներկայացնում կամ տեղադրում եք Կայքում: Արգելվում է ներկայացնել կամ հրապարակել որևէ տեսակի բովանդակություն, որը զրպարտիչ, անպարկեշտ, անհանգստացնող, ոտնահարող բնույթ ունի կամ այլ կերպ խախտում է գործող օրենսդրությունը կամ այլոց իրավունքները:
8.3. Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում հեռացնել օգտատերերի կողմից ստեղծված ցանկացած բովանդակություն, որը խախտում է սույն Կանոնները կամ համարվում է անպատշաճ կամ անընդունելի՝ առանց նախնական ծանուցման:
9. ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
9.1. Կայքի միջոցով մատուցվող Ծառայությունները կարող են պարունակել կամ հղում կատարել երրորդ կողմ հանդիսացող ինտերնետային կայքերի կամ ծառայությունների, որոնք չեն պատկանում Ընկերությանը կամ չեն կառավարվում վերջինիս կողմից: Ընկերությունը չի կրում պատասխանատվություն երրորդ կողմ հանդիսացող նման կայքերի, նյութերի, տեղեկությունների, ապրանքների կամ ծառայությունների համար: Երրորդ կողմ հանդիսացող կայք անցնելու դեպքում Դուք գործում եք Ձեր սեփական ռիսկով և ենթարկվում դրանց համար նախատեսված առանձին պայմանների և կանոնների:
10. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
10.1. Այն չափով, որքանով դա թույլատրվում է կիրառելի օրենսդրությամբ, Ընկերությունը և նրա մասնաճյուղերը, տնօրենը կամ աշխատակիցները պատասխանատվություն չեն կրում որևէ ուղղակի կամ անուղղակի վնասի համար, որն առնչվում է Կայքը կամ դրա բովանդակությունն օգտագործելու կամ օգտագործել չկարողանալու հետ:
10.2. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում որևէ վնասի կամ կորստի համար, որն առաջացել է Ձեր օգտահաշիվ չթույլատրված մուտքի կամ Ձեր տվյալների չթույլատրված փոփոխության հետևանքով:
10.3. Օգտատերը պատասխանատու է սեփական գործողությունների և բացթողումների համար, ինչպես նաև պատասխանատվություն է կրում բոլոր այն անձանց գործողությունների և բացթողումների համար, ում տրամադրում է Կայք մուտք գործելու համար նախատեսված իր տվյալները:
10.4. Օգտատերը պետք է զերծ պահի Ընկերությանը ցանկացած պահանջներից, վնասներից կամ պարտավորություններից, որոնք բխում են Կայքի օգտագործումից, Պայմանների խախտման կամ երրորդ կողմի իրավունքների ոտնահարումից:
11. ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
11.1. Սույն կանոնները և Կայքի օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Սույն կանոնների հետ կապված կամ դրանցից բխող ցանկացած վեճ ենթակա է լուծման Հայաստանի Հանրապետության դատական կարգով:
11.2. Ընկերությունը կարող է ձեռնարկել ցանկացած գործողություն, որը գտնում է ողջամտորեն անհրաժեշտ՝ կիրառելի օրենսդրության սահմաններում իր իրավունքները պաշտպանելու համար:
12. ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
12.1. Կայքի միջոցով վճարում կատարելու դեպքում Ձեր տեղեկությունները հավաքվելու և վերահսկվելու են վճարային գործակալության կողմից՝ համաձայն այդ գործակալության գաղտնիության քաղաքականության և այլ վերաբերելի կանոննների:
13. ԿԱՊ
13.1. Բողոքների, առաջակությունների կամ այլ հարցերի առկայության կամ տեղեկատվության փոխանցման անհրաժեշտության դեպքում կարող եք կապ հաստատել Ընկերության հետ Կայքում տեղադրված կապի միջոցներից որևէ մեկով: