pages.privacy-policy | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Անձնական տվյալների մշակման և օգտագործման քաղաքականություն
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Անձնական տվյալների մշակման և օգտագործման սույն քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») հանդիսանում է «ՐիՕփըն Մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «Ընկերություն», «մենք») նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է, թե ինչպես է Ընկերությունը հավաքում, օգտագործում և կիսում Ձեր անձնական տվյալները և տեղեկատվությունը (անձին նույնականացնող տեղեկատվություն), երբ Դուք օգտագործում եք մեր կայքերը, թվային հարթակները, այլ առցանց ծառայություններ կամ բովանդակություն, որոնք հղում են կատարում կամ ենթակա են սույն քաղաքականությանը (այսուհետ՝ «Ծառայություններ»): Այն նաև նկարագրում է Օգտատերերի հետաքրքրությունների, ժողովրդագրական տվյալների հետ վարվելու գործելակերպի քաղաքականությունը: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ընկերության կողմից հավաքվող, մշակվող և օգտագործվող տվյալները կարող են տարբերվել՝ կախված Ընկերության Ծառայությունների հետ Ձեր փոխազդեցությունից:
1.2. Կայքում օգտագործվող բոլոր տերմիններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը:
1."Օգտատեր", "Դուք": Կայքում իր ցանկությամբ իր անձնական տվյալները մուտքագրած ֆիզիկական և/կամ իրավաբանական անձ:
2."Ընկերություն", "մենք": «ՐիՕփըն Մեդիա» ՍՊԸ, որը շահագործում է և ում պատկանում են Կայքի նկատմամբ բոլոր իրավունքները:
3."Անձնական տվյալներ": Օգտատիրոջը վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:
4."Անձնական տվյալների սուբյեկտ": Ֆիզիկական անձ, որին վերաբերում են անձնական տվյալները:
2. ԿԱՅՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄՇԱԿՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
2.1. Կախված Ընկերության հետ փոխազդեցությունից՝ Ընկերությունը և/կամ իր կողմից լիազորված անձինք կարող են Օգտատերերից և Օգտատերերի վերաբերյալ հավաքել, մշակել և օգտագործել անձնական տեղեկություններ, որոնք ուղղակիորեն տրամադրվում են Օգտատիրոջ կողմից: Դրանք ներառում են՝
1.Նույնականացման տվյալներ. անուն, ազգանուն, սեռ, ծննդյան ամսաթիվ:
2.Կոնտակտային տվյալներ. էլ.փոստի հասցե(ներ), հեռախոսահամար(ներ), հասցե, փոստային ինդեքս:
3.Տեխնիկական տվյալներ. IP հասցե, ինտերնետային բրաուզերի տեսակ և թողարկում, գտնվելու վայր, ժամային գոտի, օպերացիոն համակարգ և այլ տեխնիկական տվյալներ Ձեր կողմից Կայք այցելելու համար օգտագործվող սարքի վերաբերյալ:
4.Օգտատիրոջ հաշվի տվյալներ. օգտանուն և գաղտնաբառ, օգտատիրոջ հետաքրքրություններ և նախընտրություններ, Ընկերությունից կամ երրորդ անձանցից մարքեթինգային կապի վերաբերյալ նախապատվություններ:
5.Օգտագործման վերաբերյալ տվյալներ. տեղեկատվություն այն մասին, թե ինչպես եք գործածում Կայքը:
3. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
3.1. Ընկերության կողմից հավաքվող, մշակվող և օգտագործվող անձնական տվյալները կարող են ստացվել բացառապես հետևյալ աղբյուրներից՝
1.Ձեր կողմից Ընկերության կայքում գրանցման ժամանակ տրամադրված անձնական տվյալներ:
2.Ընկերության կայքից օգտվելու ընթացքում Ձեր կողմից տրամադրված կամ տվյալների հավաքման ավտոմատացված համակարգերի միջոցով ստացված անձնական տվյալներ:
3.Ձեր կողմից Ընկերության հետ որևէ այլ ձևով կապ հաստատելու արդյունքում տրամադրված անձնական տվյալներ:
4. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
4.1. Ձեր վերաբերյալ և Ձեզնից հավաքվող անձնական տվյալներն Ընկերության կողմից օգտագործվում են հետևյալ նպատակներով՝
1.Կայքի միջոցով մատուցվող Ծառայությունների և բովանդակության բարելավման համար:
2.Ձեզ մատուցելու առավել հետաքրքրական բովանդակություն, ներառյալ՝ գովազդային և մարքեթինգային հաղորդագրություններ:
3.Անձի նույնականացում կատարելու համար:
4.Հնարավորություն տալու Ձեզ թողնել մեկնաբանություններ Կայքում տեղադրված բովանդակության տակ:
5.Իրականացնելու բաժանորդների սպասարկում և պատասխանելու հարցերի և առաջարկների:
6.Ձեզ հետ կապ հաստատելու համար (Ընկերությունը ժամանակ առ ժամանակ կարող է Ձեզ ուղարկել գովազդային նյութեր կամ ծանուցումներ՝ կապված Ընկերության կողմից տրամադրվող Ծառայությունների կամ բովանդակության հետ):
5. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ
5.1. Ընկերությունը Քաղաքականության 4-րդ կետով սահմանված նպատակների համար կարող է Ձեր անձնական տվյալները կիսել հետևյալ անձանց հետ՝
1.Երրորդ անձինք, որոնց Ընկերությունը կարող է վաճառել կամ փոխանցել իր ակտիվները կամ դրանց մի մասը, կազմակերպություններ, որոնք Ընկերությունը կարող է ձեռք բերել կամ որոնց հետ կարող է միաձուլվել կամ միանալ: Ընկերության կազմակերպաիրավական ձևում նման փոփոխությունների դեպքում նոր սեփականատերերը կարող են օգտագործել Ձեր անձնական տվյալները սույն քաղաքականությամբ նշված միևնույն նպատակներով և եղանակներով:
2.Ընկերության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող և Ընկերությանը տեխնիկական ծառայություններ մատուցող երրորդ անձինք, որոնք աջակցում են Ընկերությանը՝ վերլուծելու և հասկանալու Օգտատերերի կողմից Կայքի օգտագործումը, կառավարելու և/կամ տրամադրելու Ընկերության կողմից մատուցվող բովանդակությունը և Ծառայությունները՝ ներառյալ վճարումներ կատարելու և բաժանորդագրություններ ձեռք բերելու գործընթացները:
3.ՀՀ տարածքից դուրս գտնվող երրորդ անձանց հետ Ձեր անձնական տվյալները կիսելիս նման տվյալները տրամադրվում են միայն այն դեպքում, երբ տվյալ պետության օրենսդրական կառուցակարգերը ապահովում են անձնական տվյալների պատշաճ պաշտպանության հնարավորություններ:
6. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
6.1. Ընկերությունն ապահովում է համապատասխան անվտանգության միջոցներ՝ կանխելու համար Օգտատերերի անձնական տվյալների պատահական կորուստը, անօրինական օգտագործումը կամ հասանելիությունը, փոփոխումը կամ բացահայտումը: Ընկերությունը սահմանափակում է Օգտատերերի անձնական տվյալներին հասանելիությունը միայն Ընկերության այն աշխատակիցներին, Ընկերության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձանց և երրորդ կողմերին, որոնք ունեն դրանց տիրապետելու գործնական անհրաժեշտություն: Նրանք Օգտատերերի անձնական տվյալները պարտավորվում են մշակել միայն Ընկերության ցուցումներով, և ստանձնում են գաղտնիության պահպանման պարտականություն: Ընկերությունն ապահովում է անհրաժեշտ ընթացակարգերի իրականացում՝ Օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության խախտումները վերահսկելու համար, և ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում պարտավորվում է դրանց մասին տեղեկացնել Օգտատերերին և ոլորտի լիազոր մարմնին:
7. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ
7.1. Ընկերությունն գիտակցաբար չի հավաքում անչափահասների անձնական տվյալները: Եթե պարզվի, որ անչափահասը տրամադրել է անձնական տվյալներ, Ընկերությունն իրավունք է վերապահում անհապաղ ջնջել այդ տվյալները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ սահմանափակել իր ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Ծնողները կամ օրինական խնամակալները, ովքեր կարծում են, որ իրենց երեխան տրամադրել է անձնական տվյալներ, պետք է անհապաղ կապ հաստատեն մեզ հետ տվյալների հեռացման համար: Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում անչափահասների կողմից Կայքի ոչ թույլատրված օգտագործման համար:
8. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏ
8.1. Օգտատերերի անձնական տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Օգտատերերի անձնական տվյալների մշակման՝ սույն քաղաքականության 4-րդ կետով սահմանված նպատակներին հասնելու համար, եթե այլ ժամկետ սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Անձնական տվյալների համապատասխան պահպանման ժամկետը որոշելու համար Ընկերությունը հաշվի է առնում անձնական տվյալների ծավալը, բնույթը և զգայունության աստիճանը, անօրինական օգտագործումից կամ բացահայտումից Օգտատերերի անձնական տվյալներին հասցվող հնարավոր վնասի ռիսկը, անձնական տվյալների մշակման նպատակները, օրենսդրական կամ այլ պահանջները, ինչպես նաև այն հարցը, թե արդյոք հնարավոր է այդ նպատակներին հասնել այլ միջոցներով:
9. ՔՈՒՔԻ (COOKIE) ՖԱՅԼԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
9.1. Քուքի (cookie) ֆայլերը տվյալներ հավաքագրող փոքրամասշտաբ տեքստային ֆայլեր են, որոնք ներբեռնվում և պահպանվում են Ձեր սարքերում, երբ Դուք այցելում եք որոշակի կայքեր (այսուհետ՝ Cookie):
9.2. Ընկերության կողմից Կայքի միջոցով ստացվող cookie ֆայլերը հետապնդում են հետևյալ նպատակները՝
1.Նույնականացում և անվտանգություն. Cookie-ներն օգտագործվում են Ձեր սարքն ստուգելու, տեխնիկական խնդիրները նույնականացնելու և Կայքի անխափան աշխատանքն ապահովելու համար:
2.Արդյունավետություն. Cookie-ներն օգտագործվում են Օգտատերերի կողմից կայքի օգտագործման փորձառությունը բարելավելու և դրա համար համապատասխան միջոցներ տրամադրելու համար:
3.Նախապատվություններ. Cookie-ներն օգտագործվում են օգտագործողների նախապատվությունները պահպանելու և տարբեր կարգավորումները հիշելու համար:
4.Վերլուծություններ. Cookie-ներն օգտագործվում են վերլուծելու, թե ինչպես է Կայքն օգտագործվում, գնահատելու օգտագործողների քանակը և որոշակի էջերի դիտողականության տվյալները:
9.3. Օգտատերերը կարող են ղեկավարել որոշակի Cookie-ների օգտագործումը իրենց բրաուզերի մակարդակում կամ օպերացիոն համակարգի «Նախապատվություններ» բաժնում՝ սահմանելով բրաուզերի կարգավորումներն այնպես, որ այն չընդունի cookie-ներ:
9.4. Cookie ֆայլերից հրաժարվելու դեպքում հնարավոր է շարունակել Կայքի օգտագործումը, սակայն կարող են լինել Կայքի կողմից առաջարկվող հնարավորությունների որոշ սահմանափակումներ:
10. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
10.1. Ընկերությունը Օգտատերերի անձնական տվյալների հավաքման, մշակման և օգտագործման գործընթացում պարտավորվում է հարգել Օգտատերերի հետևյալ իրավունքները՝
1.Հասանելիության իրավունք (լինել տեղեկացված Ձեր անձնական տվյալների մշակման և օգտագորման մասին, հայցել հասանելիություն Ձեր անձնական տվյալներին):
2.Ուղղման իրավունք (պահանջել Ընկերությունից ուղղել կամ թարմացնել Ձեր անձնական տվյալները, եթե դրանք ոչ հստակ կամ ոչ ամբողջական են):
3.Հեռացնելու պահանջի իրավունք (պահանջել, որպեսզի Ընկերությունը հեռացնի Ձեր անձնական տվյալները իր տվյալների բազայից):
4.Սահմանափակման իրավունք (պահանջել, որ Ընկերությունը ժամանակավորապես կամ ընդմիշտ դադարեցնի Ձեր տվյալների մշակումը՝ ամբողջապես կամ մասնակիորեն):
5.Առարկման իրավունք (առարկել Ձեր տվյալների՝ մարքեթինգային նպատակներով օգտագործման դեմ):
6.Տվյալների փոխանցման իրավունք (հայցել Ձեր անձնական տվյալների էլեկտրոնային պատճենների տրամադրում և փոխանցել դրանք այլ կազմակերպության՝ մշակման նպատակով):
7.Նշված իրավունքներից ցանկացածն իրականացնելու համար խնդրում ենք կապ հաստատել Ընկերության հետ Քաղաքականության մեջ նշված էլ.հասցեով կամ հեռախոսահամարով: Հարցման մեջ խնդրում ենք նշել՝ 1) Ձեր կոնկրետ անձնական տվայլ(ներ)ը, 2) վերոթվարկված իրավունքներից նրանք, որոնք ցանկանում եք իրացնել:
11. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
11.1. Ընկերությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել կամ թարմացնել սույն քաղաքականությունը՝ հրապարակելով դրա վերջնական տարբերակը Կայքում:
11.2. Կայքի յուրաքանչյուր օգտագործում համարվում է համաձայնություն Քաղաքականության վերջնական տարբերակին: Խրախուսվում է Օգտատերերի կողմից Քաղաքականության պարբերաբար վերընթերցումը թարմացումներին տեղեկացված լինելու համար:
12. ԿԱՊ
12.1. Սույն քաղաքականության կամ Ընկերության կողմից անձնական տվյալների մշակման վերաբերյալ հարցերի կամ բողոքների դեպքում խնդրում եմ կապ հաստատել մեզ հետ հետևյալ եղանակներից որևէ մեկով՝
Էլ.հասցե՝ [email protected]
Հեռ.՝ +374 10 123456
Հասցե՝ ՀՀ. ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Սեբաստիա փ. 108/3