ChatGPT զրույցները․ պաշտպանված չեն դատարանում
Գրանցվել
Գրանցվել
ChatGPT-ի զրույցները կարող են ներկայացվել դատարան,քանի որ պաշտպանված չեն․Ալթման
28 ՀՈՒԼ 2025 15:58
ChatGPT-ի զրույցները կարող են ներկայացվել դատարան,քանի որ պաշտպանված չեն․Ալթման

ChatGPT-ի զրույցները կարող են ներկայացվել դատարան,քանի որ պաշտպանված չեն․Ալթման

28 ՀՈՒԼ 2025 15:58
OpenAI-ի տնօրեն Սեմ Ալթմանը «This Past Weekend» փոդքասթի ժամանակ զգուշացրել է, որ AI-ը դեռևս չունի հստակ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն օգտատերերի անձնական տվյալների պաշտտպանությունը։
Երբեմն մարդիկ ChatGPT-ն օգտագործում են որպես հոգեբան, կյանքի խորհրդատու՝ խոսելով տարբեր խնդիրների մասին, հարցնելով, թե ինչպես վարվեն տարբեր իրավիճակներում։ Սակայն մինչ նման հարցեր գրելը՝ նրանք պետք է կրկնակի մտածեն։
- Սեմ Ալթման
Ալթմանը նշել է, որ օգտատերեը ChatGPT-ի հետ հաճախ խիստ անձնական թեմաներ են քննարկում, ինչն էլ կարող է առաջացնել լուրջ գաղտնիության խնդիր: Oրինակ՝ դատական գործերի ժամանակ օրենքը կարող է պարտադրել OpenAI-ին՝ ներկայացնել այդ խոսակցությունների բովանդակությունը։
Եթե այսօր խոսեք թերապևտի, իրավաբանի կամ բժշկի հետ, այդ զրույցները պաշտպանված են օրենքով, բայց ChatGPT-ի դեպքում այդ իրավական պաշտպանությունը պարզապես գոյություն չունի։ Կարծում եմ՝ ChatGPT-ի համար պետք է ունենանք նույն պաշտպանությունը, ինչը գոյություն ունի իրական կյանքում՝ գաղտնիություն պահանջող զրույցների համար։
- Սեմ Ալթման
Ալթմանը տեղեկացրել է նաև, որ OpenAI-ը փորձում է դատարանում բողոքարկել «The New York Times»-ի հայցի որոշումը, որը պահանջում է ընկերությունից պահել հարյուր միլիոնավոր օգտատերերի զրույցները (բացառությամբ ChatGPT Enterprise-ի հաճախորդների)։
Ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ OpenAI-ը բողոքարկել է այս որոշումը՝ այն անվանելով «լիազորությունների գերազանցում»։ Եթե դատարանը շրջանցի ընկերության կողմից սահմանված տվյալների գաղտնիության կանոնները, ապա դա կարող է բացել ճանապարհ՝ իրավական կամ իրավապահ պահանջների ավելացման համար։
Մենք բողոքարկել ենք The New York Times-ի որոշումը, որովհետև այն մեզանից պահանջում է գերազանցել մեր սահմանած գաղտնիության սահմանները։ Դա վտանգավոր նախադեպ կարող է դառնալ ոչ միայն մեզ, այլ ամբողջ ոլորտի համար։
- Սեմ Ալթման
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել