Դրոններ ոչնչացնող միկրոալիքային զենք՝ «Լեոնիդաս»
Գրանցվել
Գրանցվել
Մշակել են միկրոալիքային զենք, որը ոչնչացնում է դրոններին
12 ՀՈԿ 2025 08:48
Մշակել են միկրոալիքային զենք, որը ոչնչացնում է դրոններին

Մշակել են միկրոալիքային զենք, որը ոչնչացնում է դրոններին

12 ՀՈԿ 2025 08:48
Ժամանակակից ռազմական հակամարտություններում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կամ դրոնների զանգվածային կիրառումը ստիպում է աշխարհի առաջատար ռազմարդյունաբերական ընկերություններին փնտրել դրանց դեմ պայքարի նոր և արդյունավետ միջոցներ։ Այս մարտահրավերին ի պատասխան՝ ամերիկյան Սիլիկոնյան հովտի ստարտափներից մեկը մշակել և ներկայացրել է դրոնների ոչնչացման հեղափոխական տեխնոլոգիա, որն արդեն իսկ ստացել է «Լեոնիդաս» անվանումը և կիրառվում է ԱՄՆ զինված ուժերի կողմից։
«Լեոնիդասի» աշխատանքի հիմքում միկրոալիքային ճառագայթման տեխնոլոգիան է։ Համակարգը գեներացնում է խլացնող ազդանշաններ՝ մի քանի հաճախականության տիրույթներում փոխանցելով երկար իմպուլսային միկրոալիքային էներգիա։ Հենց որ դրոնները հայտնվում են այս հզոր դաշտի ազդեցության գոտում, նրանց էլեկտրական համակարգերը գերբեռնվում են և անմիջապես շարքից դուրս գալիս։ Արդյունքը տպավորիչ է. դրոններն ուղղակի ընկնում են երկնքից, ինչպես ճանճերն առաստաղից։
Ստարտափի ղեկավարը շվեյցարական NZZ պարբերականին տված հարցազրույցում համակարգի ազդեցությունը համեմատում է համակարգչի «մահվան կապույտ էկրանի» (blue screen of death) հետ, երբ համակարգն ամբողջությամբ կախվում է, և այն վերագործարկելն անհնար է դառնում։ «Բացարձակապես ոչինչ այլևս չի աշխատում»,- նշում է նա։
«Լեոնիդասի» ստեղծած անտեսանելի պաշտպանիչ էկրանը տարածվում է «մի քանի հարյուր մետր դեպի երկինք»՝ ստեղծելով անանցանելի պատնեշ թշնամական ԱԹՍ-ների համար։ Մշակողների խոսքով, համակարգն ընդունակ է կանգնեցնել ոչ միայն սովորական դրոններին, այլև էլեկտրամագնիսական պաշտպանությամբ հագեցած ավելի բարդ սարքերին։ Դեռ ավելին, «Լեոնիդասի» թիրախների շարքում կարող են լինել նաև ցամաքային ռոբոտները և անօդաչու նավակները, ինչը այս տեխնոլոգիան դարձնում է ունիվերսալ պաշտպանական զենք ժամանակակից պատերազմների դաշտում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել