Մերձավանի սպանությունը բացահայտված է․ ՆԳՆ
28 ՍԵՊ 2025 05:18

Մերձավանի սպանությունը բացահայտված է․ ՆԳՆ
28 ՍԵՊ 2025 05:18
Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նա գրել է, որ ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք:
Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուսը՝ նրա ընկերը։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է նաև Արծրուն Գալստյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել