Մերձավան. վիրավորի կյանքին վտանգ չկա
Գրանցվել
Գրանցվել
Հայտնի է Մերձավանի կրակոցներից վիրավորվածի անունը․ պարզաբանել է Նարեկ Սարգսյանը
24 ՍԵՊ 2025 05:49
Հայտնի է Մերձավանի կրակոցներից վիրավորվածի անունը․ պարզաբանել է Նարեկ Սարգսյանը

Հայտնի է Մերձավանի կրակոցներից վիրավորվածի անունը․ պարզաբանել է Նարեկ Սարգսյանը

24 ՍԵՊ 2025 05:49
Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձը Արծրուն Գալստյանն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: «Վիրավորը տեղափոխվել է ԲԿ:
«Վիրահատվել է, այս պահին մեզ հասած տեղեկություններով կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ նախնական տեղեկությունների, դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել»,- մանրամասնել է Սարգսյանը:
Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Մեկ անձ վիրավոր է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել