Խստորեն դատապարտում եմ Մերձավանում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը․Փաշինյան
24 ՍԵՊ 2025 05:06

Խստորեն դատապարտում եմ Մերձավանում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը․Փաշինյան
24 ՍԵՊ 2025 05:06
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:
«Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը և նրա ընկերը։
Եվս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ցավակցում եմ սպանվածների հարազատներին և Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։ Նաև մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել։ Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ»,- գրել է վարչապետը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ևս սոցցանցի իր էջում անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած ողբերգությանը:
«Ցնցված եմ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանի սպանության լուրից: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին: Հանցագործները պետք է արագ բացահայտվեն և պատժվեն»,- գրել է Ռուբինյանը:
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ևս ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, վիրավորին մաղթել շուտափույթ ապաքինում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել