Եվրամիությունը կկասեցնի Իսրայելին տրվող ֆինանսական օգնությունը
18 ՍԵՊ 2025 05:34

Եվրամիությունը կկասեցնի Իսրայելին տրվող ֆինանսական օգնությունը
18 ՍԵՊ 2025 05:34
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է 2025-2027 թվականների ընթացքում Իսրայելին ֆինանսական աջակցությունը դադարեցնելու մասին՝ բացառությամբ քաղաքացիական հասարակությանն ու Հոլոքոստի «Յադ Վաշեմ» հուշահամալիրին տրամադրվող օգնության:
Որոշումը կապված է «իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման և մարդու իրավունքների խախտումների» հետ, որոնք, ԵՄ-ի կարծիքով, ցուցադրում են Իսրայելի կառավարության գործողությունները: «Գազայի հատվածում ամեն օր տեղի ունեցող սարսափելի իրադարձությունները պետք է դադարեն,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Կարդացեք նաև՝
«Պետք է անհապաղ հաշտություն հաստատվի, անարգել մուտք ապահովվի հումանիտար օգնության համար, և ազատ արձակվեն ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդները: Եվրոպական միությունը մնում է հումանիտար օգնության խոշորագույն դոնորը և երկու պետությունների լուծման անսասան կողմնակիցը: Հաշվի առնելով այս սկզբունքային պարտավորությունները և Հորդանան գետի արևմտյան ափում վերջին լուրջ զարգացումները, մենք առաջարկում ենք կասեցնել Իսրայելի հետ առևտրային արտոնությունները»,-ասել է նա։
Կասեցումը վերաբերում է Համաձայնագրի առևտրին առնչվող հիմնական դրույթներին, և գործնականում նշանակում է, որ Իսրայելից ներմուծվող ապրանքները կկորցնեն ԵՄ շուկա արտոնյալ մուտքը: Այդ ապրանքների համար կգանձվեն մաքսատուրքեր այն մակարդակով, որը կիրառվում է այն երրորդ երկրների նկատմամբ, որոնց հետ ԵՄ-ն ազատ առևտրի համաձայնագիր չունի:
Եվրոհանձնաժողովի հայտարարության մեջ պարզաբանվում է, որ կասեցումը վերաբերում է ապագա հատկացումներին, ինչպես նաև ընթացիկ ինստիտուցիոնալ համագործակցության ծրագրերին և ԵՄ-Իսրայել տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի ծրագրերին, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտ 20 միլիոն եվրո:
Ընդգծենք, որ ԵՄ-ն Իսրայելի խոշորագույն առևտրային գործընկերն է. 2024 թվականին նրա բաժին է ընկել Իսրայելի աշխարհի հետ ապրանքների առևտրի ընդհանուր ծավալի 32%-ը: Իսրայելը ԵՄ-ի 31-րդ խոշորագույն առևտրային գործընկերն է: ԵՄ-Իսրայել ապրանքների առևտրի ընդհանուր ծավալը 2024 թվականին կազմել է 42.6 միլիարդ եվրո:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել