ԵՄ-ն ողջունել է ՀՀ-Ադրբեջան համաձայնությունը
4 ՍԵՊ 2025 12:44

ԵՄ-ն ողջունել է ՀՀ-Ադրբեջան համաձայնությունը
4 ՍԵՊ 2025 12:44
Եվրամիությունը ողջունում է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ ընդգծելով, որ այժմ կարևոր է՝ պայմանավորվածությունները ժամանակին իրականացվեն, Խաղաղության պայմանագիրը ստորագրվի և վավերացվի:
«Դա կարևոր և վճռական քայլ է դեպի երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորում՝ հիմնված երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների փոխադարձ ճանաչման վրա՝ Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան»,- ընդգծված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ պայմանավորվածությունների իրականացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի ընդհանուր խաղաղ զարգացման վրա:
«ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարիներ շարունակ աշխատել է երկու կողմի և միջազգային գործընկերների հետ՝ կայուն խաղաղության պայմաններ ստեղծելու համար»,- նշել են Եվրամիությունից:
Այս հայտարարությանը միացել են Ալբանիան, Վրաստանը, Իսլանդիան, Մոլդովան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սան Մարինոն, Սերբիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել