Հունգարիան, Սլովակիան և ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Գրանցվել
Գրանցվել
Հունգարիան և Սլովակիան կհամաձայնեն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին. Politico
26 ՕԳՍ 2025 09:00
Հունգարիան և Սլովակիան  կհամաձայնեն  ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին. Politico

Հունգարիան և Սլովակիան կհամաձայնեն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին. Politico

26 ՕԳՍ 2025 09:00
ԵՄ-ում վստահ են, որ կկարողանան ճնշում գործադրել Հունգարիայի և Սլովակիայի վրա՝ ապահովելու նրանց աջակցությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի ընդունմանը: Այդ մասին գրել է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։ Ավելի վաղ Սլովակիան և Հունգարիան խոչընդոտել էին հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի հաստատմանը։
«Թեև Սլովակիան և Հունգարիան հետևողականորեն դեմ են հանդես գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը, դիվանագետները վստահ են, որ կկարողանան ճնշում գործադրել նրանց վրա և հասնել 19-րդ փաթեթի ընդունման համար անհրաժեշտ միաձայն աջակցությանը»,-ասվում է հրապարակման մեջ։
Politico-ն մեջբերում է դիվանագետներից մեկի խոսքը, որը հիշեցրել է, թե ՌԴ-ի դեմ եվրոպական պատժամիջոցների բոլոր նախորդ փաթեթներն ընդունվել են։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների 19-րդ փաթեթը պատրաստ կլինի սեպտեմբերի սկզբին։ Այս փաթեթը կարող է ներառել նաև Շենգենյան գոտում ռուս դիվանագետների ազատ տեղաշարժի արգելք։ Այդ մասին հայտարարել է Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել