ԵՄ դեսպանները կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը
19 ՍԵՊ 2025 09:09

ԵՄ դեսպանները կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը
19 ՍԵՊ 2025 09:09
ԵՄ դեսպանները սեպտեմբերի 19-ին կանցկացնեն հանդիպում՝ քննարկելու Ռուսաստանի դեմ հերթական, 19-րդ պատժամիջոցների փաթեթը, փոխանցում է ТАСС-ը: Euractiv-ի տվյալներով՝ Եվրոպական հանձնաժողովը մտադիր է արագացնել Եվրոպայի հրաժարումը ռուսական հանքային վառելիքից և համարում է պատժամիջոցները այդ նպատակի հասնելու համար կարևոր գործիք: Եվրոպական պաշտոնյաների խոսքով՝ օրակարգում կարող է մտնել ռուսական գազի դեմ սահմանափակումներ մտցնելու հարցը: Ինչպես սպասվում է, հերթական փաթեթը կուղղվի արդեն գործող սահմանափակումները շրջանցելու հնարավորությունների կրճատմանը, վերահսկողության խստացմանը, ռուսական բանկերի, էներգետիկ ընկերությունների և, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» դեմ միջոցների ուժեղացմանը: Նաև պլանավորվում է մտցնել արտահանման սահմանափակումներ, որոնք կվերաբերեն երրորդ երկրներին: Հնարավոր են ռուսաստանցի քաղաքացիների զբոսաշրջային վիզաներ տրամադրելու կարգավորման նոր խստացումներ:
Ավելի վաղ եվրոպական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է տասնիններորդ պատժամիջոցների փաթեթի առաջարկը պաշտոնապես ներկայացնելու հնարավորությունը հենց սեպտեմբերի 19-ին: Այդ դեպքում ԵՄ դեսպանները կկարողանան անմիջապես անցնել քննարկմանը՝ հաստատելու նոր միջոցները:
Հիշեցնենք, որ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հանդես էր եկել ԵՄ պատժամիջոցների ընդլայնման օգտին՝ Ռուսաստանի էներգետիկ հատվածի նկատմամբ: Ռուսաստանի արտգործնախարարն էլ սեպտեմբերի 18-ին հայտարարել էր, որ արևմտյան երկրների կողմից նոր սահմանափակումները Ռուսաստանի համար լուրջ վտանգ չեն ներկայացնում:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել