Մոսկվան պատրաստ է փոխզիջումներ փնտրել Ուկրաինայի հարցում․ Լավրով
18 ՍԵՊ 2025 13:53

Մոսկվան պատրաստ է փոխզիջումներ փնտրել Ուկրաինայի հարցում․ Լավրով
18 ՍԵՊ 2025 13:53
Մոսկվան պատրաստ է փոխզիջումներ փնտրել Ուկրաինայի հարցում, եթե ապահովվեն ՌԴ-ի անվտանգության օրինական շահերը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովը նաև այլ թեմաների է անդրադարձել։
Համոզմունք է հայտնել, որ Թրամփի հիասթափությունը Ուկրաինայում կարգավորման տեմպերից մասամբ բացատրվում է նրա՝ արագ լուծումներ գտնելու ցանկությամբ, սակայն դա ամենուր չի ստացվում։ Այնուամենայնիվ կարևոր ձեռքբերում է համարում, որ Ալյասկայի գագաթնաժողովից հետո Թրամփը սկսել է խոսել ոչ թե հաշտության մասին ուլտիմատումով, այլ երկարաժամկետ կարգավորման մասին, և ԱՄՆ-ն չի հեռանում այդ դիրքորոշումից։
«Ի տարբերություն Արևմուտքի այլ առաջնորդների, Թրամփը հասկանում է Ուկրաինայի հակամարտության առաջնային պատճառներին դիմելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ը հասկանում է, որ Ուկրաինայում իրավիճակը տեղում որոշվում է ոչ թե որևէ տարածք «խլելու» ցանկությամբ»,- ընդգծել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը՝ հավելելով, թե Թրամփը ցույց է տվել, որ կարգավորման համար անհրաժեշտ է մոռանալ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու փորձերի մասին։
ՌԴ-ի դեմ կարող են նոր պատժամիջոցներ կիրառելու հեռանկարը Վավրովը Մոսկվայի համար վտանգավոր չի համարում։ Փոխարենը, վտանգավոր է համարում, որ ռևանշիզմը Եվրոպայում ուժ է հավաքում ոչ միայն Գերմանիայում, այլև Ֆինլանդիայում:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել