Ոստիկանությունը զգուշացնում է սոցցանցերում ֆիշինգային հարձակումների մասին
20 ՍԵՊ 2025 13:12

Ոստիկանությունը զգուշացնում է սոցցանցերում ֆիշինգային հարձակումների մասին
20 ՍԵՊ 2025 13:12
Եթե Facebook կամ Instagram սոցիալական ցանցերի ադմինիստրացիայի անունից ստացել եք ծանուցում Ձեր կողմից կայքի կանոնների խախտման կամ Ձեր անհատական հաշվի վերաակտիվացման մասին, որով պահանջվում է ուղարկված հղումով տրամադրել Ձեր անհատական հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը՝ առաջացած խնդիրները լուծելու նպատակով, ՉՎՍՏԱՀԵՔ: Այս մասին իրազեկում է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։
«Իրականում հանցագործները, ստեղծելով սոցիալական ցանցերին նմանակող ֆիշինգային կայքեր, այդ կերպ փորձում են մուտք գործել Ձեր հաշիվ, զրկել Ձեզ հասանելիությունից և հետագայում կատարել նաև այլ հանցավոր գործողություններ՝ շորթում, խարդախություն և այլն։ Հիշեք, որ Facebook և Instagram սոցիալական ցանցերի պաշտոնական ծանուցումները երբեք չեն պահանջում մուտք գործել կասկածելի հղումներով կայքեր և մուտքագրել Ձեր մուտքանունը կամ գաղտնաբառը»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել