ՆԳՆ-ն գործարկել է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքը
16 ՍԵՊ 2025 06:20

ՆԳՆ-ն գործարկել է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքը
16 ՍԵՊ 2025 06:20
ՆԳՆ-ն ակտիվացնում է աշխատանքը սոցիալական հարթակներում՝ փորձելով այս կերպ ավելի արագ ու արդյունավետ դարձնել տեղեկատվության տարածումը։
Այդ նպատակով գործարկել է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքը։ Հարթակը ստեղծվել է կիբեռհանցագործությունների նոր մարտահրավերների մասին քաղաքացիներին ժամանակին իրազեկելու և նրանց անվտանգությունը թվային միջավայրում ապահովելու նպատակով։
Ալիքում կհրապարակվեն օգտակար խորհուրդներ, նորություններ և կիբեռհանցագործություններից պաշտպանվելու արդյունավետ մեթոդներ։
Էջը կառավարվում է ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել