Վարազդատ Հարոյանը հեռանում է ֆուտբոլի հավաքականից | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Ֆուտբոլի մեկնաբան, ինսայդեր Վարազդատ Հարոյանը հեռանում է հավաքականից
6 ՕԳՍ 2025 13:33
Ֆուտբոլի մեկնաբան, ինսայդեր Վարազդատ Հարոյանը հեռանում է հավաքականից

Ֆուտբոլի մեկնաբան, ինսայդեր Վարազդատ Հարոյանը հեռանում է հավաքականից

6 ՕԳՍ 2025 13:33
Մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը գրել է, որ, հայկական ֆուտբոլում հայտնի դեմքերից մեկը՝ Վարազդատ Հարոյանը, հայտարարել է, որ որոշել է հեռանալ ազգային հավաքականից։
«Քիչ առաջ զրուցեցի Վարազդատ Հարոյանի հետ: Վատոն որոշեց իմ միջոցով հանդես գալ հայտարարությամբ»,- գրել է Մելիքսեթյանը և մեջբերել Հարոյանի հայտարարությունը․
«Ուզում եմ հայտարարել, որ որոշել եմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում: 92 խաղ եմ անցկացրել հավաքականի ամենաուրախ և ամենաբարդ ժամանակաշրջաններում:
Հիմա ժամանակն է հրաժեշտ տալու: Պատճառն էլ կասեմ, քանի որ բան չունեմ թաքցնելու: Մի անգամ փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց: Երկրորդ անգամ չեմ ուզում, որովհետև չի ստացվելու: Նույնիսկ ցանկություն չկա փորձելու»,- գրել է Հարոյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եղիշե Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Ազգային Հավաքականի նոր գլխավոր մարզիչ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել