Հայաստանի հավաքականը՝ նոր մարզիչ | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
6 ՕԳՍ 2025 10:02
Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

6 ՕԳՍ 2025 10:02
Ջոն վան’ տ Սխիպն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ 61-ամյա հոլանդացի մարզիչն այդ պաշտոնին էր նշանակվել 2025թ. փետրվարին:
Նույն աղբյուրից փոխանցում են, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է դարձել Եղիշե Մելիքյանը։ 46-ամյա մասնագետի թեկնածությունն օգոստոսի 6-ին է արժանացել ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների հավանությանը:
Խոսելով իր նշանակման մասին՝ Եղիշե Մելիքյանն ասել է. «Գիտակցում եմ պահի բարդությունն ու ողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը»: Մելիքյանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2026թ. նոյեմբեր:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել