ԱՄՆ-ում չեն բացառում Թրամփ-Պուտին նոր հանդիպման հնարավորությունը
24 ՀՈԿ 2025 05:46

ԱՄՆ-ում չեն բացառում Թրամփ-Պուտին նոր հանդիպման հնարավորությունը
24 ՀՈԿ 2025 05:46
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև սպասվող հանդիպումը, որը նախատեսված էր Հունգարիայում և չեղարկվել էր, դեռ վերջնականապես կորցրած հնարավորություն չեն համարում Վաշինգտոնում։
Ըստ Սպիտակ տան՝ մոտ ապագայում նոր հանդիպում նախատեսված չէ, բայց չեն բացառում, որ ավելի ուշ նման հանդիպում կազմակերպելու նոր փորձ կանեն։ Չեղարկման պատճառ էր դարձել Ուկրաինայում հրադադարի պայմանների շուրջ կողմերի միջև առաջացած տարաձայնությունները։ Նախօրեին էլ Զելենսկին է խոստովանել, որ նաև իր կարծիքն է դեր խաղացել այդ հանդիպումը չեղարկելու հարցում։
Նախկինում Սպիտակ տունը պատմական էր որակել երկու առաջնորդների հանդիպումը, սակայն վերջին զարգացումները վկայում են բանակցային գործընթացում առկա լուրջ խոչընդոտների մասին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի համաձայնի ճակատային գծերի «սառեցմանը»՝ փաստացի հաստատելով, որ հենց ռուսական կողմի կոշտ դիրքորոշումն է եղել հանդիպման չեղարկման գլխավոր պատճառը։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տանը չեն բացառել Պեկինի հետ հարաբերությունների ակտիվացումը։ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է առաջիկայում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև հանդիպում անցկացնելու հավանականության մասին։ Թեման արդիական է՝ հաշվի առնելով ԱՄՆ-Չինաստան մաքսային պատերազմը, որն աստիճանաբար նոր ոլորտներ է ընդգրկում։
Իրավիճակը հանգիստ չէ նաև ամերիկյան մայրցամաքում։ Այստեղ էլ Թրամփը պատերազմ է հայտարարել թմրավաճառներին։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե հավանական է համարում Վենեսուելայում թմրավաճառների դեմ «ցամաքային գործողություններ» սկսելու հեռանկարը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել