Գազայի օկուպացիան պետք է կասեցվի. ՄԱԿ | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Գազայի օկուպացիան պետք է կասեցվի. ՄԱԿ-ի բարձր հանձնակատար
8 ՕԳՍ 2025 12:00
Գազայի օկուպացիան պետք է կասեցվի. ՄԱԿ-ի բարձր հանձնակատար

Գազայի օկուպացիան պետք է կասեցվի. ՄԱԿ-ի բարձր հանձնակատար

8 ՕԳՍ 2025 12:00
ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Գազա քաղաքի օկուպացման ծրագիրը պետք է անմիջապես կասեցվի։
«Մինչ օրս եղած բոլոր ապացույցները հաշվի առնելով՝ այս հետագա սրացումը կհանգեցնի ավելի զանգվածային հարկադիր տեղահանման, ավելի շատ սպանությունների, ավելի շատ անտանելի տառապանքների, անիմաստ ավերածությունների և դաժան հանցագործությունների»,- նշել է ՄԱԿ պաշտոնյան և հավելել․
«Այս պատերազմը սրելու փոխարեն Իսրայելի կառավարությունը պետք է իր բոլոր ջանքերը ներդնի Գազայի խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար՝ թույլ տալով մարդասիրական օգնության լիարժեք և անարգել հոսքը։
Պատանդները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն պաղեստինյան զինված խմբավորումների կողմից։ Իսրայելի կողմից կամայականորեն ձերբակալված պաղեստինցիները նույնպես պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն»։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել