Իսրայելը հաստատել է Գազայի գրավման ծրագիրը | ReOpen
Գրանցվել
Գրանցվել
Իսրայելը հաստատել է Գազա քաղաքը օկուպացնելու ծրագիրը
8 ՕԳՍ 2025 06:50
Իսրայելը հաստատել է Գազա քաղաքը օկուպացնելու ծրագիրը

Իսրայելը հաստատել է Գազա քաղաքը օկուպացնելու ծրագիրը

8 ՕԳՍ 2025 06:50
Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազան վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը։ Հաստատված պլանը կենտրոնանում է միայն Գազա քաղաքի վրա, հաղորդում է BBC-ն։
«Իսրայելի պաշտպանության բանակը կնախապատրաստվի Գազա քաղաքն օկուպացնելու՝ միևնույն ժամանակ հումանիտար օգնություն ապահովելով մարտական գոտիներից դուրս գտնվող քաղաքացիական բնակչությանը», - նշված է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։
Ըստ հրապարակման՝ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Անվտանգության կաբինետի նիստին ներկայացվել է Գազա քաղաքն օկուպացնելու և պատերազմին վերջ դնելու հինգ սկզբունք։
Դրանք են՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափումը, բոլոր պատանդների վերադարձը՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ, Գազայի հատվածի ապառազմականացումը, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողությունը, այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել