ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Ռոնալդուի և հայ երեխայի տեսանյութը
9 ՍԵՊ 2025 10:15

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Ռոնալդուի և հայ երեխայի տեսանյութը
9 ՍԵՊ 2025 10:15
ՈՒԵՖԱ-ի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակվել է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդու և հայ երեխայի մասնակցությամբ տեսանյութը։
«Անցած շաբաթվա լավագույն երկրպագուական պահը։ Հուզիչ զրույց Հայաստանի թալիսման Ռուբենի և Քրիշտիանու Ռոնալդուի միջև՝ աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ»,- տեսանյութին կից գրել են ՈՒԵՖԱ-ի «Ֆեյսբուք»-ի էջում։
Ավելի վաղ Քրիշտիանու Ռոնալդուն «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել էր իր և հայ երեխայի՝ Ռուբենի մասնակցությամբ տեսանյութը՝ շեշտելով, որ նոր ընկեր է ձեռք բերել։ Տեսանյութը սոցիալական ցանցերում լայն տարածում էր գտել։
Հիշեցնենք, որ թեմային նաև ReOpen-ն է անդրադարձել՝ թեմայի մանրամասները իմանալով հենց Ռուբենից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել