Ո՞վ էր Ռոնալդուին ուղեկցող հուզված փոքրիկը
7 ՍԵՊ 2025 08:34

Ո՞վ էր Ռոնալդուին ուղեկցող հուզված փոքրիկը
7 ՍԵՊ 2025 08:34
Ֆեյսբուքյան օգտատերերից Ամալյա Գրիգորյանն է մանրամասներ ներկայացրել Հայաստան-Պորտուգալիա մրցամարտից առաջ Պորտուգալիայի հավաքականի աստղերից Ռոնալդուին խաղադաշտ ուղեկցած և իր անկեղծ հուզմունքով շատ-շատերի սրտերը գրաված հայ փոքրիկի մասին:
«Ծանոթացեք Ռուբենի հետ: Ռուբենը զբաղվում է ներառական ֆուտբոլով: Ունի լսողության և խոսքի խանգարումներ: Այսօր իրականություն դարձավ Ռուբենի կյանքի մեծագույն երազանքը՝ հանդիպեց Ռոնալդուին: Այս վիդեոն նկարել եմ անմիջապես հիմների կատարումից հետո, երբ երեխաներին բերեցինք հանդերձարան: Աննկարագրելի ապրումների մեջ էր Ռուբենը, ինչպես և մյուս բոլոր երեխաները, որոնք այսօր Հայաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլիստների հետ դաշտ մտան: Ֆուտբոլը միշտ է հրաշքներ գործում: Հավատացեք հրաշքներին և դրանք կկատարվեն, ինչպես եղավ Ռուբենի դեպքում
Հ.Գ. Ուղեկցող բոլոր երեխաներն ունեն առողջական և զարգացման տարբեր խնդիրներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ամալյա Գրիգորյանը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել