Փաշինյանը՝ երկաթուղու և Ադրբեջանի մասին
Գրանցվել
Գրանցվել
Եթե այդ երկաթուղին չմիանա Ադրբեջանի երկաթուղուն, ապա չի աշխատի․ Փաշինյան
14 ՆՈՅ 2025 08:22
Եթե այդ երկաթուղին չմիանա Ադրբեջանի երկաթուղուն, ապա չի աշխատի․ Փաշինյան

Եթե այդ երկաթուղին չմիանա Ադրբեջանի երկաթուղուն, ապա չի աշխատի․ Փաշինյան

14 ՆՈՅ 2025 08:22
TRIPP ընկերությունը, ինքը Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ձևավորված համատեղ ձեռնարկություն է, բայց ինքը, պրոֆեսիոնալ չէ երկաթուղու, էլեկտրա, էներգետիկայի, նավթի, ինտերնետի և այլ ոլորտներում։ Եվ հավանականություն է առաջանալու, անհրաժեշտություն, գուցե դեպքերի մի մասում, գուցե բոլոր դեպքերում, գուցե դեպքերի մի մասում հրավիրել պրոֆեսիոնալ ներդրողների, որոնք տիրապետում են այդ գործին, ինչպես փող դնել տվյալ ոլորտում և ինչպես շահույթ ստանալ։
«Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովի ընթացքում թեմային անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանը և Միացյալ Նահանգները կքննարկեն երրորդ կողմերի ներգրավվածության շրջանակը։ Մենք պետք է քննարկենք, թե ինչ երրորդ ընկերություններ կարող են մասնակցել, ինչ հիմունքներով։ Եվ այստեղ ուզում եմ ընդգծել, որ այստեղ որևէ ներդրողի ներգրավման համար պետք է համաձայնություն Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Սա ասում եմ նաև նրա համար, որովհետև մեր իրականության մեջ նաև քննարկվում են սցենարներ, որոնք, ներկայացնողների կարծիքով, ռիսկեր են պարունակում Հայաստանի Հանրապետության համար»,- շեշտել է ՀՀ վարչապետը։
Նա իր խոսքում առանձին անդրադարձել է նաև թեմային, թե այս ամենի հետ ինչ հարաբերություններ է ունենալու Ադրբեջանը։
«Ուզում եմ հետևյալ ընդգծումը անել, որ TRIPP նախագիծը Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ նախագիծ է, բայց արդյո՞ք այս թեմայի հետ կապ ունի Ադրբեջանը։ Այո՛, այս թեմայի հետ կապ ունի Ադրբեջանը, որովհետև, մենք կարող ենք երկաթուղի կառուցել, բայց եթե այդ երկաթուղին չմիանա Ադրբեջանի երկաթուղուն, չի աշխատի։ Ինքը նախկինում եղել է այդ երկաթուղին և իրադրության, քաղաքական իրադրության բերումով ընթացքում զրոյացել է և հետո, գիտեք, ինչ է տեղի ունեցել։

Այսինքն, նախագիծն ինքը երկկողմ՝ Հայաստան-Միացյալ Նահանգներ է, բայց ընդհանուր ըմբռնումը, սա պետք է մեզ, որպեսզի մենք ինտեգրենք մեր նախագծերն Ադրբեջանի նախագծի հետ։ Իհարկե, այս համատեքստում պարզ է, որ Ադրբեջանի հետաքրքրությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապի մասին է, որը էլի հռչակագրում ընդգծված է, մեր հետաքրքրությունը նաև Հայաստան-Հայաստան կապի մասին է Ադրբեջանի տարածքով, ընդ որում, կարող է այդտեղ Ադրբեջանի տարածքով հետագայում բիզնեսն ինքը գուցե որոշ սցենարների նկատմամբ հետաքրքրություն առաջացնի»,- նշել է Փաշինյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել