Պատրաստ ենք հենց այսօր ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից․ Փաշինյան
14 ՆՈՅ 2025 07:10

Պատրաստ ենք հենց այսօր ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից․ Փաշինյան
14 ՆՈՅ 2025 07:10
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մտել է իրագործման փուլ։ Եվ, իհարկե, ես հասկանում եմ նաև, որ այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է TRIPP նախագիծը։ Այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովի ընթացքում՝ ընդգծելով, որ TRIPP-ը, խոշոր հաշվով, կլինի ավելի մեծ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասը։
«Արդեն մի փուլ ենք մտել, որտեղ Հյուսիս-Հարավ նախագիծը ստանում է միս ու արյուն։ Գիտեք, որ այս տարի արդեն մենք կբացենք Գյումրիից Երևան հատվածը՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի, որը հիմա գործնականում արդեն պատրաստ է, ուղղակի կահավորման աշխատանքներ պետք է արվեն։ Եվ նաև Ագարակ-Քաջարան հատվածն է կառուցվում շատ մեծ տեմպերով։ Ներկայումս շատ ակտիվ քննարկումներ են ընթանում Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ուղղությամբ, և նաև առանձնահատուկ կարևորություն ունի Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը, որի վերաբերյալ մենք արդեն մտնում ենք եզրափակիչ փուլ»,- թվարկել է Փաշինյանը։
Որպես պատմական իրադարձություն՝ փաստն է հիշեցրել, որ վերջերս, Հայաստանի անկախությունից ի վեր, ըստ էության, առաջին անգամ Ադրբեջանի երկաթուղով բեռներ են մտել Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանից և Ղազախստանից՝ առայժմ Վրաստան-Հայաստան, Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով։
Վարչապետը հիշեցրել է , որ խորհրդային ժամանակներում Հայաստանը Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ունեցել է Տավուշի մարզով և Սյունիքի մարզով։ Փաշինյանը Երևանի պատրաստակամությունն է հիշեցրել՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ բեռների տարանցումն ապահովելու հարցում։
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից՝ Մարգարայով, Կոռնիձորով Ադրբեջան և հակառակ ուղղությամբ։ Ինչո՞ւ ենք մենք հիմա այս առաջարկն անում, որովհետև այսօր այս ենթակառուցվածքը պատրաստ է։ Մնացած, իհարկե, բոլոր հատվածներում, որի մասին ես կխոսեմ, նույնպես մեր քաղաքական պատրաստակամությունն առկա է, բայց այդտեղ պարզապես դեռ ներդրումներ ունենք անելու»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել