TRIPP-ի հատվածում ՀՀ մարմինների լիազորության սահմանափակում չի լինելու․Փաշինյան
14 ՆՈՅ 2025 07:43

TRIPP-ի հատվածում ՀՀ մարմինների լիազորության սահմանափակում չի լինելու․Փաշինյան
14 ՆՈՅ 2025 07:43
Ինչպիսի՞ն է լինելու հողի այդ շերտի կամ շերտերի կարգավիճակը։ Եվ որպեսզի մի քիչ ավելի ինտերակտիվ լինի այս հարցադրումը, ես վերաձևակերպեմ այն, այն, ինչ փորձ է արվում ներկայացնել կամ հարցադրել ընդդիմադիր քաղաքական և փորձագիտական շրջանակներում, «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովի ընթացքում թեման բարձրացրել է Նիկոլ Փաշինյանը։
«Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության որևէ ինստիտուտ, որևէ սահմանափակում ունենալու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված գործառույթային որևէ սահմանափակում ունենալու է այդ տարածքների վերաբերյալ։ Հստակ, աներկբա, միանշանակ և տարընթերցման տեղիք չտվող պատասխան եմ ուզում տալ՝ ո՛չ։ Ո՛չ»,- շեշտել է ՀՀ վարչապետը, մանրամասնելով, որ միջամտությունը կարող է լինել այն մակարդակում և այն չափով, ինչպիսին այսօր կա, օրինակ, «Զվարթնոց» օդանվակայանում։
«Սա էլ է կարևոր, մենք պետք է նաև չվախեցնենք մեր պոտենցիալ ներդրողներին, որովհետև ցանկացած ներդրող ինքը նաև իր գործունեության արեալն ունի, և կարևոր է, որ իր գործունեության արեալում ինքն իր կանոնադրական խնդիրները լուծելու ճանապարհին չունենա սահմանափակումներ՝ բացի այն, ինչ որ նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել