TRIPP-ը Հայաստանին վճռական ձայն կտա․ Փաշինյան
Գրանցվել
Գրանցվել
Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք․ TRIPP-ի մանրամասները՝ Փաշինյանից
14 ՆՈՅ 2025 07:20
Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք․ TRIPP-ի մանրամասները՝ Փաշինյանից

Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք․ TRIPP-ի մանրամասները՝ Փաշինյանից

14 ՆՈՅ 2025 07:20
TRIPP նախագիծը իրականացնելու ո՞ր փուլում ենք մենք գտնվում, և առաջիկայում ի՞նչ է մեզ սպասվում այս ուղղությամբ։ Մանրամասները ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովի ընթացքում։
Նախագիծը մեկնարկել է, ստեղծվել է օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքում, և առաջին գործողությունը, որը մենք կանենք, և մենք հիմա աշխատում ենք դրա վրա, որը նաև ցույց է տալիս, պիտի ցույց տա, թե ինչպես է իրականացվելու նախագիծը, այսպես ասած, կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է։

Ուզում եմ հիշեցնել, որ, ըստ էության, այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է։ Հաջորդիվ տեղի է ունենալու Հայաստանի և Միացյալ Նահանգների կողմից համատեղ իրավական, իրավաբանական անձի ստեղծումը, որը հենց կլինի TRIPP ընկերություն։

Անվան վերջնականացումը նաև ընթացքի մեջ է, որը կլինի, արդեն ինչպես ասացի, Հայաստան-Միացյալ Նահանգներ համատեղ հիմնադրված ընկերություն, և կլինի տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը։ Տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն Հայաստանը և Միացյալ Նահանգները։ Եվ, իհարկե, տնօրենների խորհրդում բաշխվածությունը կախված կլինի նաև մասնաբաժիններից, որի շուրջ նույնպես ներկայումս քննարկումներ են տեղի ունենում, բայց կարևոր է արձանագրել, որ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք։ Սա շատ կարևոր ըմբռնում է և շատ կարևոր արձանագրում է։
- Նիկոլ Փաշինյան
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել