Թրամփը Քնեսեթում գովել է Նեթանյահուին
13 ՀՈԿ 2025 11:41

Թրամփը Քնեսեթում գովել է Նեթանյահուին
13 ՀՈԿ 2025 11:41
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Իսրայելի խորհրդարան՝ Քնեսեթ, վերածվեց փոխադարձ գովեստի և ռազմավարական դաշինքի վերահաստատման դրամատիկ դրվագի՝ ուղեկցվելով ինչպես ջերմ գնահատականներով, այնպես էլ փոքր միջադեպով։ Ելույթները հագեցած էին անձնական շնորհակալություններով և ապագային միտված համագործակցության խոստուներով։
Կարդացեք նաև՝
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ողջունելով ԱՄՆ ղեկավարին, նրա այցը որակեց պատմական։ «Նախագահ Թրամփ, Քնեսեթը ողջունում է ձեզ և ձեր պատվիրակությանը Երուսաղեմում՝ մեր հավերժական մայրաքաղաքում։ Սա ձեր առաջին այցն է Իսրայել այն բանից հետո, երբ Երուսաղեմը ճանաչեցիք մեր մայրաքաղաք և դեսպանությունը տեղափոխեցիք այստեղ»,— նշել է Նեթանյահուն՝ Թրամփին անվանելով «Սպիտակ տանը Իսրայելի ամենամեծ ընկերը»։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ ոչ մի նախագահ երբեք ավելին չի արել Իսրայելի համար և հավաստիացրել է. «Միասին, պարոն Նախագահ, մենք կհասնենք այս խաղաղությանը»։
Իր ելույթը Թրամփը սկսել է ջերմ խոսքերով՝ Քնեսեթն անվանելով «հրաշալի վայր» և շնորհակալություն հայտնելով Աստծուն և նահապետներ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։ Նա իր հերթին գովեստի խոսքեր է ուղղել Նեթանյահուին. «Շնորհակալություն, Բիբի, դու հիանալի ես»։ Ապա կատակել է. «Նեթանյահուի հետ հեշտ չէ գործ ունենալ, բայց հենց դա է նրան դարձնում ակնառու»։ Անդրադառնալով Գազայի պատերազմի կարգավորմանը՝ նա խոստովանել է, որ «բոլորը կարծում էին, թե դա անհնար է, որ մենք ժամանակ ենք կորցնում», և այս հարցում առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել իր ընկերոջը՝ Սթիվ Ուիթքոֆին։
Սակայն ելույթն անցել է ոչ այնքան հարթ։ Երկու պատգամավոր ընդհատեցին նրա խոսքը՝ բարձրացնելով «ցեղասպանություն» գրությամբ պաստառ։ Նրանց արագորեն հեռացրին դահլիճից, ինչին Թրամփն արձագանքեց հակիրճ դիտարկմամբ. «Նրանք արդյունավետ աշխատանք կատարեցին»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել