Թրամփը՝ Նոբելյան մրցանակի թեկնածու. Քնեսեթի առաջադրումը
Գրանցվել
Գրանցվել
Քնեսեթի խոսնակը Թրամփին կառաջադրի Նոբելյան մրցանակի
13 ՀՈԿ 2025 10:52
Քնեսեթի խոսնակը Թրամփին կառաջադրի Նոբելյան մրցանակի

Քնեսեթի խոսնակը Թրամփին կառաջադրի Նոբելյան մրցանակի

13 ՀՈԿ 2025 10:52
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցն Իսրայելի խորհրդարան՝ Քնեսեթ, ուղեկցվել է երախտագիտության և բարձր գնահատականների աննախադեպ դրսևորումներով։ Սպիտակ տան պատվին՝ Իսրայելի Խորհրդարանի պատգամավորները Թրամփի կեպիներին նմանվող կեպիներ են դրել՝ «Թրամփը՝ խաղաղության նախագահ» գրություններով։ Իսրայելի բարձրագույն ղեկավարությունը, ի դեմս Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանայի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի, իրենց ելույթներում Թրամփին բնորոշել են որպես համաշխարհային խաղաղության հաստատման գործում առանցքային դերակատարի։
Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանան, ելույթ ունենալով, հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հետ համատեղ նախաձեռնել Թրամփի թեկնածության առաջադրումը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ «Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հետ միասին մենք կոչ կանենք համաշխարհային առաջնորդներին՝ հաջորդ տարի առաջադրելու ձեր թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Չկա մեկը, ով ավելի արժանի լինի, քան դուք, նախագահ Թրամփ»,— հայտարարել է Օհանան։
Ըստ նրա՝ աշխարհում չկա մեկ այլ մարդ, ով ավելին արած լինի խաղաղության հաստատման համար, քան Թրամփը։ «Դուք ինը ամսում ավարտել եք ութ հակամարտություն ամբողջ աշխարհում»,— ընդգծել է Քնեսեթի խոսնակը։ Նա իր գոհունակությունը հայտնել է ՀԱՄԱՍ-ի վրա ԱՄՆ-ի գործադրած ճնշման կապակցությամբ և առանձին շնորհակալություն հայտնել Գազայի իրավիճակի կարգավորման և ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու համար։
Օհանան Դոնալդ Թրամփին ասել է, որ ԱՄՆ նախագահին կարելի է համեմատել միայն Կյուրոս Մեծի հետ
Քննարկումների ընթացքում Օհանան անդրադարձել է նաև տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-Իսրայել համագործակցությունը չի սահմանափակվում միայն Գազայով․ «Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը դառնա միջուկային պետություն»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել