Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
9 ՍԵՊ 2025 12:42

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
9 ՍԵՊ 2025 12:42
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին և հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հրամայականին:
«Առաջին նախագահը հարկ է համարել ընդգծել, որ Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է, և պատմությամբ հաստատված իրողություն: Հայաստանի ազնիվ և հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ հեռանկարում՝ Չինաստանը և Հնդկաստանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել