Չեղարկել Էջմիածնի հավաքը, ազատել բանտարկյալներին․ Լևոն Տեր-Պետրոսյան
22 ՀՈՒԼ 2025 16:39

Չեղարկել Էջմիածնի հավաքը, ազատել բանտարկյալներին․ Լևոն Տեր-Պետրոսյան
22 ՀՈՒԼ 2025 16:39
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է անդրադարձել Նիկոլ Փաշինյանի՝ Մայր Աթոռի հարևանությամբ հրավիրած հանրահավաքի թեմային։
«Իմ կարծիքով, հակադիր ուժերի դիմակայության վերացմանը կամ թեկուզ դրա մեղմացմանը մեծապես կնպաստեր Վաղարշապատում նախատեսված հանրահավաքի չեղարկումը և քաղբանտարկյալների, առաջին հերթին, Բագրատ և Միքայել Սրբազանների և Սամվել Կարապետյանի ազատ արձակումը։ Այսօր դա է Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացման միակ միջոցը։ Վստահ եմ, որ այն ոչ միայն չի վնասի Փաշինյանի հեղինակությանը, այլ ընդհակառակը, պետական այրին վայել այդ քայլը կգնահատվի համայն հայության կողմից։ Դա, մանավանդ, դրական ազդեցություն կունենա արտաքին ուժերի հետ ավելի վստահ դիրքերից բանակցելու նկատառումով»,- գրել է Տեր-Պետրոսյանն ու հիշեցրել՝ որքան բարդանում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, այնքան թուլանում են մեր դիրքերն արտաքին հարաբերությունների բնագավառում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել