Շարմ էլ Շեյխում մեկնարկել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովը
13 ՀՈԿ 2025 11:59

Շարմ էլ Շեյխում մեկնարկել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովը
13 ՀՈԿ 2025 11:59
Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում մեկնարկել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովը, որը համանախագահում են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Համաժողովին մասնակցում են ավելի քան 20 երկրների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ համախմբվելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղիները քննարկելու համար։
Բարձր մակարդակի ֆորումին իրենց մասնակցությունն են բերում Թուրքիայի, Ինդոնեզիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Ադրբեջանի նախագահները, Գերմանիայի կանցլերը, Հորդանանի թագավորը, Կատարի էմիրը, Քուվեյթի վարչապետը, Բահրեյնի թագավորը, Պաղեստինի ղեկավարը։
Գագաթնաժողովին ներկա են նաև Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Հայաստանի, Հունաստանի, Հունգարիայի, Պակիստանի, Կանադայի, Նորվեգիայի և Իրաքի կառավարությունների ղեկավարները, ԱՄԷ-ի փոխնախագահը։
Միջոցառմանը մասնակցում են նաև միջազգային կառույցների ղեկավարներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Արաբական պետությունների լիգայի ղեկավարը և Եվրոպական խորհրդի նախագահը։ Բացի այդ, ներկա են Օմանի արտաքին գործերի նախարարը, Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչը և Կահիրեում Ճապոնիայի դեսպանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել