Արցախահայության վերադարձը նրա անբեկանելի իրավունքն է․ Սերժ Սարգսյան
2 ՍԵՊ 2025 06:06

Արցախահայության վերադարձը նրա անբեկանելի իրավունքն է․ Սերժ Սարգսյան
2 ՍԵՊ 2025 06:06
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձ է հրապարակել Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ։
«Այո, Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէր, սակայն Արցախի հարցը միջազգայնորեն ճանաչված է որպես խնդիր՝ դրա արդար և կայուն կարգավորման համար նախկինում ստեղծված միջազգային մեխանիզմներով:
Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները և հիմքերն այսօր էլ առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում:
Մենք չենք կարող լռելյայն համաձայնել կապիտուլյանտ իշխանությունների պարտվողական, աղետաբեր, կորուստներով լի քաղաքականության հետ, որը խաբեությամբ մատուցվում է որպես խաղաղություն։
Մինչդեռ այն ոչ մի երաշխիքով ամրապնդված չէ, և թշնամին ամեն օր կապիտուլյանտ իշխանություններին իր պահանջներն է առաջադրում:
Աներկբա է՝ ոչ մի օկուպանտ կամ բռնապետ, ոչ մի ժամանակավոր պարտություն չեն կարող սասանել մեր կամքը՝ Աստծո՝ մեզ պարգևած հողի վրա այլ ժողովուրդների նման ապրելու ազատ, անկախ, խաղաղ ու երջանիկ:
Արցախը հայերի Հայրենիքի նվիրական մասն է, իսկ արցախահայության վերադարձը՝ նրա անբեկանելի և հիմնարար իրավունքը»,- մասնավորապես գրել է Սերժ Սարգսյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել