Մեր նպատակն իմպիչմենտն է, ոչ թե 2026-ի ընտրությունները․ Սերժ Սարգսյան
26 ՕԳՍ 2025 14:28

Մեր նպատակն իմպիչմենտն է, ոչ թե 2026-ի ընտրությունները․ Սերժ Սարգսյան
26 ՕԳՍ 2025 14:28
Մենք չենք մտածում 2026-ի ընտրությունների մասին, մեր նպատակը իմպիչմենտն է։ Իմպիչմենտի օրակարգը մնում է մեր նպատակն ու ծրագրի բաղկացուցիչ մասը։ Այս մասին ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մեր սկսած իմփիչմենթի գործընթացը կոնսոլիդացիայի հիմք չդարձավ ընդդիմության մոտ, բայց դա չի նշանակում, որ այդ օրակարգն այսօր գոյություն չունի և չի նշանակում, որ մեն չենք շարունակելու այդ օրակարգով առաջ շարժվել»,-ասել է նա։
Ռոբերտ Քոչարյանի մասին հարցերին հրաժարվել է պատասխանել։ «Բազմաթիվ անգամներ խնդրել եմ, որ ինձ Ռոբերտ Քոչարյանի մասին հարցեր չտաք։ Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք։ Ավելի լավ է մի հատ ստորագրություն դնել, քան հավերժ անիծել էս իշխանություններին։ Ով դա չի ընկալում, իր գործն է»,- նշել է Սերժ Սարգսյանը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել