«Իսկանդեր»-ի մնացորդներն ընկել են Ադրբեջանի դեսպանատան վրա. Զելենսկի
14 ՆՈՅ 2025 10:39

«Իսկանդեր»-ի մնացորդներն ընկել են Ադրբեջանի դեսպանատան վրա. Զելենսկի
14 ՆՈՅ 2025 10:39
Կրկին ռուս-ուկրաինական պատերազմի արձագանքները Ադրբեջանին են հասել։ Կիևի վրա գիշերային հարձակման ժամանակ Ռուսաստանի արձակած «Իսկանդեր» հրթիռի մնացորդներն ընկել են Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Հարվածի ժամանակ օգտագործվել են մոտ 430 անօդաչու թռչող սարք և 18 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ և աերոբալիստիկ հրթիռներ։ Զոհվել է 4 մարդ»,- ասվում է Ուկրաինայի նախագահի հայտարարության մեջ։ Զելենսկին թվերը մեջբերել է դեպքի վայրում փրկարարական գործողությունների ընթացքի մասին ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի զեկույցից։
Հիշեցնենք, որ գիշերը Ուկրաինան հերթական զանգվածային օդային հարձակմանն է ենթարկվել։ Կան զոհեր և վիրավորներ։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել