Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները
8 ՀՈԿ 2025 10:24

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները
8 ՀՈԿ 2025 10:24
Քիմիայի բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնականներ Սուսումու Կիտագավային, Ռիչարդ Ռոբսոնին և Օմար Յաղիին՝ «մետաղ-օրգանական կառուցվածքների մշակման համար»։
Նոբելյան կոմիտեի պարզաբանման համաձայն, գիտնականները ստեղծել են յուրահատուկ մոլեկուլային կոնստրուկցիաներ, որոնց միջով կարող են անցնել գազեր և այլ քիմիական նյութեր։ Այդ կառուցվածքները, որոնք կոչվում են մետաղ-օրգանական կմախքներ, ունեն կիրառման հսկայական ներուժ։
Մասնավորապես, դրանք կարող են օգտագործվել անապատների օդից ջուր հավաքելու, ածխաթթու գազը որսալու, թունավոր գազերը պահեստավորելու կամ քիմիական ռեակցիաները կատալիզացնելու համար՝ բացելով նոր հորիզոններ բնապահպանության և արդյունաբերության ոլորտներում։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել