Ուկրաինան պատերազմի համար վճարում է 172 մլն դոլար
Գրանցվել
Գրանցվել
Պատերազմի մեկ օրն Ուկրաինայի համար արժե 172 մլն դոլար
14 ՍԵՊ 2025 10:32
Պատերազմի մեկ օրն Ուկրաինայի համար արժե 172 մլն դոլար

Պատերազմի մեկ օրն Ուկրաինայի համար արժե 172 մլն դոլար

14 ՍԵՊ 2025 10:32
Պատերազմի մեկ օրվա համար Ուկրաինան վճարում է 172 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է N-tv-ն՝ հղում անելով Ուկրաինայի խորհրդարանի բյուջետային հանձնաժողովի տվյալներին:
Վիճակագրության համաձայն՝ պատերազմի ծախսերը անշեղորեն աճում են: Անցյալ տարի պատերազմի մեկ օրը Կիևին արժեցել է մոտ 140 միլիոն դոլար:
Սա ներառում է զինվորների աշխատավարձերը, զենքը և վիրավորներին կամ մարտի դաշտում զոհվածներին տրվող վճարումները: Այդ թվում դեռ ներառված չեն պատերազմի յուրաքանչյուր օրվա ընթացքում ավերվող շինությունները, քայքայվող տնտեսությունը:
Ըստ Ռադայի բյուջետային հանձնաժողովի տվյալների՝ Ուկրաինայի պաշտպանության ծախսերն արդեն գերազանցում են ՀՆԱ-ի 31%-ը:
Եթե Ռուսաստանի հետ պատերազմը շարունակվի չորրորդ տարին, Ուկրաինային 2026 թվականին պաշտպանության համար կպահանջվի առնվազն 120 միլիարդ դոլար, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը:
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել