Կառուցում ենք համակարգ՝ ՌԴ-ին խաղաղություն պարտադրելու․ Զելենսկի
5 ՍԵՊ 2025 11:05

Կառուցում ենք համակարգ՝ ՌԴ-ին խաղաղություն պարտադրելու․ Զելենսկի
5 ՍԵՊ 2025 11:05
Չնայած Ռուսաստանը փորձում է շարունակել այս պատերազմը, մենք արդեն սկսել ենք կառուցել անվտանգության համակարգ, որը կարող է Ռուսաստանին մղել դեպի խաղաղություն: Այդ մասին «Ամբրոզետի» միջազգային տնտեսական ֆորում հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
«Ես հիմա չեմ կարող բացահայտել բոլոր մանրամասները, քանի որ դրանցից շատերը չափազանց զգայուն են և վերաբերում են ռազմական ոլորտին: Բայց մենք պատրաստում ենք ուժ՝ ցամաքում, օդում և ծովում, որը, պարզապես գործելով ծրագրի համաձայն, ճնշում կգործադրի Ռուսաստանի վրա, որպեսզի այն դադարեցնի պատերազմը»,- հայտարարել է Զելենսկին:
Հիշեցրել է, որ « կամավորների կոալիցիայում» ընդգրկված է 35 երկիր, և նրանցից 26-ը պատրաստ են իրական անվտանգային աջակցություն ցուցաբերել Կիևին:
«Սա մեծ փոփոխություն է: Դրանք ուժեղ երկրներ են, և Իտալիան, իհարկե, դրանցից մեկն է: Նախագահ Թրամփը հաստատել է, որ Ամերիկան պատրաստ է մասնակցել: Առաջիկա շաբաթների ընթացքում մենք յուրաքանչյուր երկրի հետ կքննարկենք, թե կոնկրետ ինչ կարող են նրանք անել: Եվ կարևոր է, որ անվտանգության երաշխիքները սկսեն գործել հենց հիմա՝ պատերազմի ընթացքում, և ոչ միայն դրա ավարտից հետո»,- կարևորել է Ուկրաինայի նախագահը:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել