Փաշինյանը չի հասցնում կարդալ նամակները
Գրանցվել
Գրանցվել
Փաշինյանը հայտնել է, որ չի հասցնում կարդալ քաղաքացիների նամակները
10 ՍԵՊ 2025 05:12
Փաշինյանը հայտնել է, որ չի հասցնում կարդալ քաղաքացիների նամակները

Փաշինյանը հայտնել է, որ չի հասցնում կարդալ քաղաքացիների նամակները

10 ՍԵՊ 2025 05:12
Նիկոլ Փաշինյանի հերթական գրառման հասցեատերերը նրան նամակ ուղարկած քաղաքացիներն են։ Խոստովանում է, որ մեծ հոսքի պատճառով չի հասցնում կարդալ ու օպերատիվ արձագանքել բոլոր նամակներին։
«Հիմա վիճակը հետեւյալն է․ արձակուրդից ի վեր շուրջ հազար հատ նամակ է կուտակվել իմ էլ․ փոստին, իսկ ամենօրյա նամակների հոսքն էլ մեծացել է։ Ստիպված եմ խոստովանել, որ պատշաճ ժամանակում չեմ կարող բոլոր նամակները կարդալ եւ ընթացք տալ, եւ այդ գործը չեմ ուզում պատվիրակել ուրիշի, որովհետեւ այս կապուղու հիմնական իմաստը հենց դա է, որ անձամբ քաղաքացիների հետ ուղիղ կապի հնարավորություն ունենամ։ Գրառմանս իմաստն այն է, որ ուզում եմ ներողություն խնդրելով տեղեկացնել, որ նամակների ահռելի ծավալի բերումով դրանք բոլորը ժամանակին կարդալ չեմ կարողանա եւ նամակների ընթերցումն ու ընթացքը սովորականից ավելի երկար կտեւի։ Հայցում եմ Ձեր ներողամտությունը»,- գրել է ՀՀ վարչապետը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել