Փաշինյանը բացառել է Արեւմտյան Ադրբեջանը ՀՀ տարածքում
Գրանցվել
Գրանցվել
ՀՀ տարածքում չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան․ Փաշինյան
27 ՄԱՅ 2025 18:00
ՀՀ տարածքում չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան․ Փաշինյան

ՀՀ տարածքում չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան․ Փաշինյան

27 ՄԱՅ 2025 18:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքում ընթացող «Երեւանյան երկխոսության» համաժողովին հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը լուծում է բոլոր հնարավոր խնդիրները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Նա հիշեցրել է, որ Երեւանը եւ Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը ինքը  պատրաստ է ստորագրել փաստաթուղթը։
Վարչապետը հիշեցրել է, որ Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրումը կապում է երկու հարցի հետ, որոնցից մեկը բանակցային հարթակ ծառայելու համար ստեղծված  ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Փաշինյանը նշել է, որ Մինսկի խմբի լուծարումը հայկական կողմի համար ընդունելի է, բայց պետք է վստահ լինել, որ Հայաստանն ու Ադրբեջանը նույն կերպ են ընկալում իրավիճակը, որ իրենց նպատակը հակամարտությունը Հայաստանի տարածք տեղափոխելը չէ։

Ցավոք, վերջին տարիներին Ադրբեջանը ՀՀ տարածքի մոտ 60 տոկոսը սկսել է անվանել «Արեւմտյան Ադրբեջան»։ Մենք բազմիցս ասել ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան։
- Նիկոլ Փաշինյան
Փաշինյանն ավելացրել է, որ Երեւանն առաջարկում է ստորագրել միանգամից երկու փաստաթուղթ՝ խաղաղության պայմանագիր եւ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու առաջարկով։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել