1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան հրաձգությունից զինծառայող չի զոհվել․ Փաշինյան
20 ՍԵՊ 2025 06:28

1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան հրաձգությունից զինծառայող չի զոհվել․ Փաշինյան
20 ՍԵՊ 2025 06:28
ՀՀ-ն իր պատմության բոլորովին ուրիշ շրջափուլ է տեղափոխվել այն փաստի բերումով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Օգոստոսի 8-ը երկար գործընթացի գագաթնակետն է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ կուսակցության 7–րդ համագումարում։
«1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել։ Սա խաղաղություն է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
«Անկախությունից ի վեր մենք նման 1 տարի 7 ամիս չենք ունեցել։ Սա խաղաղություն է, կամ սա է խաղաղությունը, և մեր քաղաքական խնդիրը շատ պարզ է, այնպես անել, որ այս 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս, 5 տարի 7 ամիս , 50 տարի 7 ամիս, և այսպես շարունակ ու վերաբերի ՀՀ-ի բոլոր սահմաններին»,- ասել է ՀՀ վարչապետը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել