Ադրբեջանը պետք է մշտապես պատրաստ լինի պատերազմի, ի տարբերություն Հայաստանի.Ալիև
22 ՕԳՍ 2025 05:40

Ադրբեջանը պետք է մշտապես պատրաստ լինի պատերազմի, ի տարբերություն Հայաստանի.Ալիև
22 ՕԳՍ 2025 05:40
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե երկիրը պետք է մշտապես պատրաստ լինի պատերազմի։ «Մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի։ Քանի որ աշխարհում ընթացող գործընթացները զարգանում են այնպիսի ուղղությամբ, որ անհնար է իմանալ, թե ինչ կլինի վաղը»,- ասել է Ալիևը։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից (2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր) հետո Ադրբեջանը «հազարներով» ավելացրել է հատուկ ստորաբաժանումների անձնակազմը, ձեռք է բերել «ամենաժամանակակից» անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև կնքվել են պայմանագրեր «նոր մարտական ինքնաթիռների համար, իսկ առկա ինքնաթիռները լիովին արդիականացվել են»։
Հիշեցնենք, որ գրեթե զուգահեռ, օգոստոսի 21-ին երևանում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ավելացնի, կամ գրեթե չի ավելացնի սպառազինության համար նախատեսվող ծախսերը 2026 թվականին։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել