Փաշինյանն արցախցիներին «հպարտ քաղաքացի» դառնալու կոչ է արել
20 ՍԵՊ 2025 07:30

Փաշինյանն արցախցիներին «հպարտ քաղաքացի» դառնալու կոչ է արել
20 ՍԵՊ 2025 07:30
Ղարաբաղի ժողովուրդը փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինեն ՀՀ հպարտ քաղաքացիությամբ, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ կուսակցության 7-րդ համագումարում։ «Այսօր, Հայաստանի ժողովուրդ ասելով, հավասարապես նկատի ունեմ մեր Ղարաբաղի մեր ժողովրդին, ովքեր, ի հեճուկս բոլոր փորձերի, ի հեճուկս աննկարագրելի ողբերգության չներքաշվեցին հակահայաստանյան, հակապետական օրակարգերի մեջ»,-ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ նա անդրադարձել էր իր՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։ Այդ հայտարարությունն արել եմ մի պարզ պատճառով, հայրենասիրության պատճառով, որովհետև հայրենասեր եմ եղել, ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Հարց է ծագում՝ ինչ է հիմա հայրենասե՞ր չեմ, իհարկե հայրենասեր եմ, բայց ավելի՞, թե՞ պակաս հայրենասեր եմ: Ոչ ավելի, ոչ պակաս, նույնքան հայրենասեր եմ, իսկ 2019 թվականին հայրենասեր եմ եղել այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով»։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել