Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
12 ՀՈԿ 2025 06:59

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
12 ՀՈԿ 2025 06:59
Հոկտեմբերի 12-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, փրկարար ծառայությունը շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները: Ինչպես հայտնում են Փրկարար ծառայությունից, օգտագործվել է շուրջ 1100 տոննա ջուր և իրականացվել շուրջ 500 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 9 մարտական հաշվարկ և 2 օպերատիվ խումբ․ ընդհանուր 43 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։
Կան հրդեհի ծխացող օջախներ։ Հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Ավինյանը նշել էր, որ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ:
Տիգրան Ավինյանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել