Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ
Գրանցվել
Գրանցվել
Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել
10 ՀՈԿ 2025 06:52
Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել

Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել

10 ՀՈԿ 2025 06:52
Հոկտեմբերի 9-ին, ժամը 23։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, տեղում աշխատում է 27 փրկարար։
Հսկայական ծխի սյունը երևում է մի քանի տասնյակ կիլոմետրից։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ»–ի գրեթե բոլոր ջրցան մեքենաները աշխատել են, միացել են նաև հրշեջ–փրկարարները: Հրդեհի մեծ մասը մարված է, միայն տեսանելի ծուխն է մնացել։
Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել