Թիրախային հարձակումներ․ Զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը
Գրանցվել
Գրանցվել
Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է թիրախային հարձակումների մասին
20 ՀՈԿ 2025 13:30
Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է թիրախային հարձակումների մասին

Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է թիրախային հարձակումների մասին

20 ՀՈԿ 2025 13:30
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է նոր, թիրախային հարձակումների մասին։ Ուշադրության կենտրոնում քաղհասարակության և մեդիայի ներկայացուցիչներն են։ Մարտիրոսյանը քայլ առ քայլ նկարագրել է հարձակման մեխանիզմը․
Կեղծ WhatsApp, Viber հաշվով կապնվում է ձեզ հետ ձեզ մոտիկ մարդու կրկնօրինակը։ Մարդ, ում վստահում եք։ Ու լավ նախապատրաստված է։ Ասում է, որ ԱԱԾն հայտնաբերել է լուրջ խնդիր։ Բայց հետն էլ ձեր ծանոթը բարեխոսել է։ Որ պարզապես պետք է համագործակցել։ Ու կկապնվի էս անունով ԱԱԾ աշխատակից։
Զանգում է կեղծ աշխատակիցը։ Խոսում է ռուսերեն։ Թե բա, Ադրբեջանից ձեր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Հարցին, թե ինչու եք ռուսերեն խոսում, թե բա սա համատեղ Ադրբեջանի հետ գործողություն է, ու նյութերը պետք է օգտագործվեն էնտեղից դատարանում էլ։
Հետո ԿԲ-ն են խառնում, թե բա պետք ա ձեր գումարները բանկից կանխիկացնել, ու ուղարկել նոր հաշվի, որ էն վատ գումարի հետ չխառնվի, նման բաներ։
Դե, ինչպես հասկանում եք, գումարը գնալու ա, կորի
Հետաքրքիր փաստեր.
Իմ իմացած դեպքերում թիրախավորվել են քաղհասարակության եւ մամուլի ներկայացուցիչները։ Բայց, հնարավոր է' ավելի լայն թիրախավորում լինի
Շատ լավ նախապատրաստվում են, զննում են մարդկանց կապերը
Հիշեցնենք, որ այսօր Կենտրոնական բանկն էր զգուշացրել, որ կարող են իր անունով վիրուսային նամակներ տարածվել։ «Նամակները վիրուսային են և կեղծ. ԿԲ-ն հորդորում է չբացել կցված ֆայլերը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել