ԿԲ-ն զգուշացնում է ֆիշինգային նամակների մասին
Գրանցվել
Գրանցվել
Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆիշինգային նամակների մասին
20 ՀՈԿ 2025 08:52
Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆիշինգային նամակների մասին

Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆիշինգային նամակների մասին

20 ՀՈԿ 2025 08:52
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, մի շարք կեղծ, այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային փոստից։ Նամակներին կցված են ֆայլեր:
«Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ:

Հորդորում ենք՝

• չբացել կցված ֆայլերը.

• չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին.

• անմիջապես ջնջել նման նամակները:

Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից:

Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբեռանվտանգության հիմնական կանոններին»,- ասված է հաղորդագրությունում։
- Կենտրոնական բանկ
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել