Նեթանյահու. Պաղեստինի ճանաչումը ահաբեկչությանը տրվող պարգև է
22 ՍԵՊ 2025 07:25

Նեթանյահու. Պաղեստինի ճանաչումը ահաբեկչությանը տրվող պարգև է
22 ՍԵՊ 2025 07:25
Նրանց, ովքեր ճանաչեցին պաղեստինյան պետությունը հոկտեմբերի 7-ի հանցագործություններից հետո, ունեմ պարզ ուղերձ. դուք տրամադրում եք ահաբեկիչներին հսկայական պարգև: Այդ մասին հայտարարել է Իսրայելի հայտարարել է Իսրայելի վարչապետը։
«Եվ ես ունեմ ձեզ համար ևս մեկ ուղերձ. դա չի տեղի ունենա: Հորդանան գետից արևմուտք՝ Պաղեստինյան պետություն չի լինի: Տարիներ շարունակ ես խոչընդոտել եմ այդ ահաբեկչական պետության ստեղծմանը՝ չնայած հսկայական ճնշմանը և՛ երկրի ներսում, և՛ արտասահմանում:
Վերջին փորձի պատասխանը, որը մեզ պարտադրել է տեռորի պետություն մեր հողի կենտրոնում, կտրվի իմ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո: Սպասեք»,- հայտարարել է Նեթանյահուն։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել