Քաթարի հարվածը դատապարտում են. Նեթանյահուն՝ ոչ
Գրանցվել
Գրանցվել
Կատարի հարվածը դատապարտում են աշխարհում. Նեթանյահուն՝ ոչ
10 ՍԵՊ 2025 07:11
Կատարի հարվածը դատապարտում են աշխարհում. Նեթանյահուն՝ ոչ

Կատարի հարվածը դատապարտում են աշխարհում. Նեթանյահուն՝ ոչ

10 ՍԵՊ 2025 07:11
Իսրայելի գործողությունը առաջացրել է ուժեղ բացասական արձագանքներ ամբողջ աշխարհում: Սեպտեմբերի 9-ին Կատարին հասցված հարվածները դատապարտել են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքիան և Եվրոպական Միությունը։
Իրական վտանգ է ստեղծվել, որ կխափանվեն Գազայում հաշտություն հաստատելու բանակցությունները և Թրամփի ջանքերը՝ գրեթե երկու տարի տևած հակամարտությունը բանակցությունների միջոցով ավարտելու համար:
Եվրոպական Միությունը այդ հարվածը անվանել է միջազգային իրավունքի խախտում, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք 2020 թվականին Աբրահամյան համաձայնագրերով նորմալացրել են հարաբերությունները Իսրայելի հետ, այն որակել են «բացահայտ և վախկոտ»: Հռոմի Պապ Լեոն արտահայտել է անսովոր կտրուկ մտահոգություն Իսրայելի՝ Քաթարում իրականացված հարվածի հետևանքների վերաբերյալ: «Իրավիճակը շատ լուրջ է»,- ասել է նա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է հարձակումը և ասել, որ Քաթարը շատ դրական դեր է խաղացել Գազայում հաշտություն հաստատելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատ արձակման համար:
Հիշեցնենք, որ Կատարին օդային հարվածը տեղի է ունեցել ՀԱՄԱՍ-ի զինված թևի՝ Քասամ բրիգադների կողմից սեպտեմբերի 8-ին Երուսաղեմի արվարձաններում գտնվող ավտոբուսի կանգառում վեց մարդու սպանության համար պատասխանատվություն ստանձնելուց անմիջապես հետո: Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումը «լիովին արդարացված էր» և իրականացվել է Երուսաղեմում տեղի ունեցած հարձակումից և Գազայում չորս իսրայելցի զինվորների մահից հետո:
«Այն օրերը, երբ ահաբեկիչների առաջնորդները կարող էին օգտվել որևէ անձեռնմխելիությունից, ավարտվել են,- ասել է Նեթանյահուն հեռուստատեսային ելույթում:- Ես թույլ չեմ տա, որ այդպիսի անձեռնմխելիություն գոյություն ունենա»:
Հիշեցնենք նաև, որ իրավիճակը լուրջ փուլ է մտել նաև բուն Գազայում։ Սեպտեմբերի 9-ին Գազայի ավերակներում ապրող պաղեստինցիներին Իսրայելը թռուցիկներով ծածկել է՝ կոչ անելով լքել տարածքը՝ նախքան Իսրայելի զորքերը տարածք կմտնեն՝ ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներն ու ուժերը ոչնչացնելու նպատակով։
Իսրայելը հայտարարել է, որ ցանկանում է ապառազմականացնել ամբողջ Գազայի հատվածը, որտեղ պատերազմից առաջ բնակվում էր 2.2 միլիոն պաղեստինցի: Աշխարհի շատ երկրներ զգուշացրել են, որ Իսրայելի ծրագիրը կարող է աղետի հանգեցնել պաղեստինցիների համար:
Իսրայելը մեղադրվել է ցեղասպանության մեջ, այդ թվում՝ այս ամիս աշխարհի ցեղասպանության գիտնականների ամենամեծ խմբի կողմից, պաղեստինյան անկլավում գրեթե երկու տարի տևած արշավի համար, որը, տեղական իշխանությունների տվյալներով, խլել է ավելի քան 64,000 մարդու կյանք:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել