Նեպալը փնտրում է նոր վարչապետ. բանակցություններ բանակի հետ
11 ՍԵՊ 2025 11:00

Նեպալը փնտրում է նոր վարչապետ. բանակցություններ բանակի հետ
11 ՍԵՊ 2025 11:00
Մեկ շաբաթ տևած ներքաղաքական ցնցումներից հետո Նեպալը գտնվում է քաղաքական անորոշության վիճակում։ Շարունակվում են բանակցությունները ժամանակավոր կառավարության ձևավորման շուրջ։ Երկիրը ներկայումս վարչապետ չունի է․ սեպտեմբերի 9-ին, զանգվածային շարժման ճնշման ներքո, հրաժարական էր տվել վարչապետ Շարմա Օլին։
Ներկայումս մայրաքաղաք Կատմանդուում և այլ շրջաններում անվտանգության իրավիճակը վերահսկում է Նեպալի բանակը, որը ներգրավվել է կարգուկանոնը վերականգնելու համար։ Պարետային ժամեր և սահմանափակումներ են գործել, թեև դրանք ավելի ուշ մասամբ մեղմացվել են։
Ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 34-ի, իսկ ավելի քան 1300 մարդ վիրավորվել է։ Անկարգությունները հանգեցրել են նաև բանտերից զանգվածային փախուստների, որոնց հետևանքով հազարավոր բանտարկյալներ դիմել են փախուստի երկրի տարբեր բանտերից։
Կառավարության փլուզման հետևանքով առաջացած քաղաքական վակուումում բանակցություններ են ընթանում նախագահ Ռամ Չանդրա Պաուդելի, բանակի հրամանատարի և բողոքի շարժման ներկայացուցիչների միջև՝ անցումային կառավարության ղեկավար նշանակելու համար։ «Gen Z» ցուցարարների կողմից առաջադրված առաջատար թեկնածուն Սուշիլա Կարկին է՝ երկրի նախկին կին գլխավոր դատավորը, որը հարգանք է վայելում իր հակակոռուպցիոն դիրքորոշման համար։
Հաղորդվում է, որ Կարկին ընդունել է ժամանակավոր վարչակազմը ղեկավարելու առաջարկը, որի հիմնական նպատակը լինելու է նոր ընտրությունների անցկացումը։ Անգամ հայտարարել է, որ ընտրությունները կկազմակերպի մեկ տարվա ընթացքում։ Սակայն Կարկիի շուրջ կոնսենսուսը բացարձակ չէ․ ցուցարարների տարբեր խմբավորումներ իրենց թեկնածուներն են առաջարկում։ Այլընտրանքային թեկնածուներից է Կուլման Գհիսինգը՝ ազգային էլեկտրական ցանցի նախկին ղեկավարը, ում վերագրվում է էլեկտրաէներգիայի անջատումներին վերջ տալը։
Վերջին տեղեկություններով, բողոքի ցույցերի առաջնորդների և բանակի միջև ընթանում էին բանակցությունների երկրորդ փուլը՝ ժամանակավոր կառավարության ղեկավարությունն ու կառուցվածքը վերջնական տեսքի բերելու համար։ Ցուցարարների հիմնական պահանջները ներառում են ոչ միայն ղեկավարության փոփոխություն, այլև կոռուպցիայի դեմ պայքարի և հաշվետվողականության ապահովմանն ուղղված համակարգային բարեփոխումներ։ Սեպտեմբերի 11-ին Նեպալում բողոքի խոշոր ակցիաներ չկան։ Սակայն իրավիճակը մնում է անկայուն։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել