ՆԱՏՕ-ի դիտորդները «Запад-2025» զորավարժություններին
Գրանցվել
Գրանցվել
ՆԱՏՕ-ի 3 երկիր դիտորդ է ուղարկել «Запад-2025» զորավարժություններին
15 ՍԵՊ 2025 07:17
ՆԱՏՕ-ի 3 երկիր դիտորդ է ուղարկել «Запад-2025» զորավարժություններին

ՆԱՏՕ-ի 3 երկիր դիտորդ է ուղարկել «Запад-2025» զորավարժություններին

15 ՍԵՊ 2025 07:17
ՆԱՏՕ-ի երեք երկրներ հետևում են Ռուսաստանի և Բելառուսի «Արևմուտք-2025» զորավարժություններին։ Զորավարժություններին ներկա են ԱՄՆ-ի, Թուրքիայի և Հունգարիայի ներկայացուցիչները:
«Արևմուտք-2025»-ին, բացի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներից, դիտորդներ են ուղարկել Իրանը, Ադրբեջանը և Վիետնամը ևս։ Այդ մասին հայտնում է Բելառուսի արտգործնախարարությունը:
Մինսկի մարզի Բորիսովյան զորավարժարանում զինվորականներն սեպտեմբերի 15-ին մշակում են հակառակորդի կրակային խոցումը, հակաօդային պաշտպանությունը, վիրավորների և շարքից դուրս եկած սպառազինության տարհանումը:
Իսկ նախօրեին խաղարկվել էին հեռահար ռմբակոծիչների և հեռահար հրթիռների կիրառման սցենարները՝ զուգահեռ օգտագործելով օդային, ցամաքային և ռազմածովային ուժերը։ Ընդ որում, պայմանական կիրառվող զինատեսակների հեռահարությունը հաշվի առնելով, դրանց խոցման տիրույթում կարող է ներառվել Եվրոպայի տարածքի զգալի մասը։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել